28 Սեպտեմբերի 2005, 1729 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՈՎԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ 2005 - 2010 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի N 2 նիստի «Հայաստանի Հանրապետությունում ինովացիոն գործունեության հայեցակարգի մասին» արձանագրային որոշման 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետությունում ինովացիոն համակարգի ձևավորման 2005-2010 թվականների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետությունում ինովացիոն համակարգի ձևավորման
2005-2010 թվականների ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը` համաձայն
N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: