Կառավարության որոշումներ

19 Դեկտեմբերի 2013, 1431 - Ա

ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիի Մասդարի գիտության և տեխնոլոգիայի ինստիտուտի ասպիրանտուրայում ուսանելու կապակցությամբ, մինչև 2017 թվականի ձմեռային զորակոչը, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում`
1) Հենրիկ Կարենի Մելքոնյանին (ծնվ.՝ 1988 թվականի հուլիսի 30-ին, բնակության վայրը` քաղ. Երևան, Մուրացանի փող., 113/1 շ., բն. 8).
2) Աշոտ Ռոբերտի Մնացականյանին (ծնվ.՝ 1987 թվականի հուլիսի 3-ին, բնակության վայրը` քաղ. Երևան, Ամիրյան փող., 20 շ., բն. 19).
3) Ռաֆաէլ Սերգեյի Հարությունյանին (ծնվ.՝ 1989 թվականի մայիսի 18-ին, բնակության վայրը` քաղ. Երևան, Իսրայելյան փող., 37 շ., բն. 18):