Կառավարության որոշումներ

15 Սեպտեմբերի 2005, 1727 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 7-ի «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1920-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

որոշմամբ հաստատված կանոնադրության մեջ`

ա) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Կոնսերվատորիայի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման

հիման վրա` միանձնյա ղեկավարման և կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ, կոնսերվատորիայի խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորատի գործառույթների իրականացմամբ».

բ) ուժը կորցրած ճանաչել 13-րդ կետի «ա» և «զ» ենթակետերը.

գ) 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» ենթակետով.

«է) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ».

դ) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Կոնսերվատորիայի խորհուրդը կոլեգիալ կառավարման մարմին է, որն ստեղծվում է 5 տարի ժամկետով` սույն կանոնադրությանը համապատասխան, այդ ընթացքում խորհրդի անդամների մասնակի շրջափոխությամբ: Խորհրդի անդամների թիվը 24-ն է».

ե) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.1-14.9-րդ կետերով.

«14.1. Խորհուրդը ձևավորվում է կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, հիմնադրի և պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) ներկայացուցիչներից:

Կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում հաստատության կառուցվածքային միավորները`

ա) կոնսերվատորիայի կառուցվածքային միավորների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել հաստատության ցանկացած աշխատող,

բ) կոնսերվատորիայի կառուցվածքային միավորներից առաջադրված անձանց թեկնածուներն ընտրվում են կոնսերվատորիայի գիտական խորհրդում և ներկայացվում լիազոր մարմին,

գ) պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:

14.2. Կոնսերվատորիայի ուսանողության ներկայացուցիչներից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ֆակուլտետների ուսանողական խորհուրդները`

ա) ուսանողական խորհուրդների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվ դիրքորոշում ունեցող ցանկացած սովորող (ուսանող կամ ասպիրանտ),

բ) կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդն ընտրում է ֆակուլտետներից առաջադրված սովորողների թեկնածությունները և ներկայացնում լիազոր մարմին,

գ) ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:

14.3. Հիմնադրի անունից խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը` պետական պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը):

14.4. Լիազոր մարմնի կողմից խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, ինչպես նաև ճանաչված գործատուներ (խորհրդի կազմի 25 տոկոսը):

14.5. Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա խորհրդի կազմը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

14.6. Խորհուրդն իր կազմից, բացի ուսանողության ներկայացուցիչներից, ընտրում է նախագահ: Խորհրդի նախագահը չի կարող լինել նույն բուհում հաստիքային աշխատող (դեկան, ամբիոնի վարիչ, դասախոս): Խորհրդի նախագահը նույն բուհում պահպանում է ժամավճարի սկզբունքով դասախոսելու իրավունքը:

14.7. Խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել`

ա) իր դիմումի համաձայն,

բ) խորհրդի անդամի անգործության հիմնավորմամբ կամ մահվան պատճառով,

գ) խորհրդի անդամի թեկնածությունն առաջադրող մարմնի առաջարկությամբ,

դ) ըստ պաշտոնի առաջադրվելու դեպքում` պաշտոնից ազատվելու հետևանքով,

ե) որպես ուսանող առաջադրվելու դեպքում` ուսանողի կարգավիճակը կորցնելու հետևանքով:

14.8. Խորհրդի անդամի լիազորությունները, լիազոր մարմնի ներկայացմամբ, դադարեցվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:

14.9. Խորհրդի կազմում թափուր տեղեր առաջանալու դեպքում այն համալրվում է սույն կանոնադրության 14.1.-14.5.-րդ կետերի պահանջներին համապատասխան:

Խորհրդի անգործության դեպքում հիմնադիրը կարող է վաղաժամկետ դադարեցնել խորհրդի նախագահի լիազորությունները կամ լուծարել խորհուրդը».

զ) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ: Դրանք համարվում են իրավազոր՝ խորհրդի անդամների առնվազն 2/3-ի մասնակցության դեպքում: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, եթե խորհուրդը դրա մասին այլ որոշում չի ընդունում: Արտահերթ նիստերը հրավիրվում են խորհրդի անդամների 1/3-ի առաջարկությամբ».

է) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Խորհուրդը`

ա) ընտրում է նախագահ` խորհրդի հերթական նիստերը վարելու և նիստերի միջև ընկած ժամանակահատվածում խորհրդի նիստերից բխող հանձնարարականների կատարմանը հետևելու համար,

բ) հաստատում է իր աշխատակարգը,

գ) խորհրդի անդամը պարտավոր է մասնակցել խորհրդի նիստերին, խորհրդի օրակարգային հարցերի քննարկումներին և կատարել խորհրդի որոշումներից բխող հանձնարարականները,

դ) խորհրդի գործունեության մեջ են մտնում կոնսերվատորիայի բյուջեի, ռազմավարական ծրագրերի հաստատումը, կոնսերվատորիայի գործունեության տարեկան հաշվետվության (որը ներկայացնում է ռեկտորը) լսումն ու գնահատումը, ռեկտորի ընտրությունը, ինչպես նաև կոնսերվատորիայի կանոնադրությունը, դրա մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունը լիազոր մարմին ներկայացնելը».

ը) 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժգ» և «ժդ» ենթակետերով.

«ժգ) հաստատում է կոնսերվատորիայի դեկանի և ամբիոնի վարիչի ընտրությունների կարգերը.

ժդ) հաստատում է կոնսերվատորիայի կառուցվածքային ստորաբաժանումների օրինակելի կանոնադրությունները».

թ) 21-րդ կետից հանել «և կենսագործվում կոնսերվատորիայի ռեկտորի հրամաններով» բառերը.

ժ) 25-րդ կետից հանել «Ռեկտորատի որոշումները կենսագործվում են կոնսերվատորիայի ռեկտորի հրամաններով» բառերը.

ժա) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26. Կոնսերվատորիայի ընթացիկ ղեկավարումն իր իրավասության սահմաններում իրականացնում է գործադիր մարմինը` կոնսերվատորիայի ռեկտորը, որն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով` կոնսերվատորիայի խորհրդում խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ) գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Կոնսերվատորիայի ռեկտոր կարող է ընտրվել գիտամանկավարժական աշխատանքի փորձ, գիտությունների դոկտորի աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձը: Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:

Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն: Եթե նույն թեկնածուն ընտրություններում հավաքում է խորհրդի անդամների ձայների առնվազն երկու երրորդը, ապա հիմնադիրը հաստատում է խորհրդի որոշումը».

ժբ) 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«34. Ֆակուլտետի գործունեությունը, սահմանված կարգին համապատասխան, կազմակերպում, ղեկավարում և իրականացնում է ֆակուլտետի դեկանը:

Ֆակուլտետի դեկանի ընտրության կարգը հաստատում է բուհի գիտական խորհուրդը: Ռեկտորն ընտրությունների հիման վրա, իր հրամանով նշանակում է դեկանին և նրա հետ կնքում աշխատանքային պայմանագիր».

ժգ) 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«38. Ամբիոնը ղեկավարում է վարիչը, որի ընտրության կարգը հաստատում է բուհի գիտական խորհուրդը: Ռեկտորն ընտրությունների հիման վրա, իր հրամանով նշանակում է ամբիոնի վարիչին և նրա հետ կնքում աշխատանքային պայմանագիր».

ժդ) 40-րդ կետում «կրթության կառավարման պետական լիազորված մարմնի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերով.

ժե) 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«44. Կոնսերվատորիայում իրականացվում է դիպլոմավորված մասնագետի և երկաստիճան ուսուցման համակարգով կրթական ծրագրերի ուսուցում».

ժզ) 72-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե».

ժէ) 74-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«74. Կոնսերվատորիայի ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ ֆինանսների կառավարման պետական լիազոր մարմնի կողմից»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: