12 Դեկտեմբերի 2013, 1412 - Ա
ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՈՒ ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 2-րդ և 33-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության և օտարերկրյա պետությունների կառավարությունների միջև օդային հաղորդակցության ոլորտում կնքված միջազգային պայմանագրերում փոփոխությունների և լրացումների կատարման, ինչպես նաև նշված ոլորտների նոր միջազգային երկկողմ պայմանագրեր կնքելու վերաբերյալ բանակցությունների վարումը և պայմանագրի տեքստը մյուս կողմի հետ փոխհամաձայնեցումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը՝ ներգրավելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը: