Կառավարության որոշումներ

5 Դեկտեմբերի 2013, 1366 - Ա

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածը, «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավոր կառավարման գործընթացի շարունակությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լիազորել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
1) բանակցություններ վարել «ՍԱՈՒՌ Ս. Ա. Ս. (SAUR S. A. S.)» կազմակերպության հետ` մինչև 2016 թվականի մայիսի 31-ը «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի լիազորությունները մասնավոր կառավարչին փոխանցելու կառավարման պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու համար և ստորագրել երկարաձգման մասին պայմանագիր.
2) նկատի ունենալով, որ «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների լիազորություններն ստանձնած մասնավոր կառավարչի` գերմանական «Էմ Վի Վի դեկոն Ջի էմ բի էյջ (MVV-decօո GmbH)», «Էմ Վի Վի էներջի էյ Ջի (MVV Eոergie AG)» և հայկական «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ընկերությունների կոնսորցիումի կազմում ընդգրկվել է նաև «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի լիազորություններն ստանձնած ֆրանսիական «ՍԱՈՒՌ Ս. Ա. Ս. (SAUR S. A. S.)» կազմակերպությունը, բանակցություններ վարել «Էմ Վի Վի դեկոն Ջի էմ բի էյջ (MVV-decօո GmbH)», «Էմ Վի Վի էներջի էյ Ջի (MVV Eոergie AG)», «Էյ-Ի-Ջի-Սերվիս», «ՍԱՈՒՌ Ս. Ա. Ս. (SAUR S. A. S.)» կոնսորցիումի հետ` մինչև 2016 թվականի մայիսի 31-ը «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմնի լիազորությունները մասնավոր կառավարչին փոխանցելու կառավարման պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու համար և ստորագրել երկարաձգման մասին պայմանագիր:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով երկարաձգվող ժամանակահատվածում կառավարման պայմանագրերի ֆինանսավորումը կիրականացվի Գերմանիայի Դաշնային Հանրապետության վերակառուցման վարկերի բանկի (KfW) և Եվրոպական միության հարևանության ներդրումային ծրագրի կողմից տրամադրվող դրամաշնորհային միջոցներից, իսկ պայմանագրի շրջանակներում առաջացող հարկային պարտավորությունների ֆինանսավորումը` Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման միջոցներից: