5 Դեկտեմբերի 2013, 1372 - Ն
«ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 400 ԿՎ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՕԴԱՅԻՆ ԳԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՆՑՆՈՂ ՀԱՏՎԱԾԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ` ՆԵՐԱՌՅԱԼ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ (ՊԱՅՄԱՆԱԳԻՐ, ՀԱՇՎԱՐԿԱՎՃԱՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ, ԱՊՐԱՆՔԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԵՌՆԱԳԻՐ ԵՎ ԱՅԼՆ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի՝ Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի՝ Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային և մաքսային արտոնությունների կիրառման կարգը` ներառյալ արտոնությունների կիրառման համար հիմք ընդունվող գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկավճարային փաստաթղթեր, համապատասխան մաքսային հայտարարագիր, ապրանքատրանսպորտային բեռնագիր և այլն)` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման մեջ (այդ թվում՝ սույն որոշմամբ հաստատված կարգում) «պատվիրատու», «կապալառու», «բանկ», «փոխատու», «ծրագիր», «հիմնադրամ», «պայմանագիր», «փոխառության պայմանագիր» և «համաձայնագիր» հասկացությունները կիրառվում են «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի՝ Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակություններին համապատասխան:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է ծրագրի սկսման պահից հետո ծագած հարաբերությունների վրա:
4. Սույն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետում նշված N 1 ձևի տեղեկանքի առկայությունը պարտադիր է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մատակարարված (ներմուծված) ապրանքների, կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների համար:
5. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծրագրի շրջանակներում պատվիրատուի մոտ հաշվարկված և չվճարված հարկային և մաքսային պարտավորությունները (կապալառուի փոխարեն՝ ավելացված արժեքի հարկը, կապալառուին, բանկին, փոխատուին և հիմնադրամին վճարված եկամուտներից՝ շահութահարկը, կապալառուի կողմից մատակարարված ապրանքների ներմուծման համար Հայաստանի Հանրապետության սահմանին մաքսային մարմինների կողմից գանձվող ավելացված արժեքի հարկը և մաքսատուրքը, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տույժերը և տուգանքները) ենթակա են վերահաշվարկման, որոնց համար հիմք են ընդունվում գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկավճարային փաստաթղթեր, համապատասխան մաքսային հայտարարագիր, ապրանքատրանսպորտային բեռնագիր և այլն), ինչպես նաև սույն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետում նշված N 2 ձևի տեղեկանքը: