12 Դեկտեմբերի 2013, 1400 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1937-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.
«2.1. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կարգի 8.3-րդ կետի պահանջները չեն տարածվում կոնցեսիոն պայմանագրերով նախատեսված սուբսիդավորման գործընթացի վրա:».
2) որոշմամբ հաստատված կարգում՝
ա. 8-րդ կետի «բ» ենթակետը «ցուցանիշներով» բառից հետո լրացնել «(քանակական և ժամկետայնության)» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.3-րդ կետով.
«8.3. Պետական մարմինները յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում տեղեկատվություն տրամադրված սուբսիդիաների մասին ըստ շահառուների՝ կցելով տվյալ եռամսյակում հաստատված հանձնման-ընդունման ակտերի պատճենները:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից։