Կառավարության որոշումներ

12 Դեկտեմբերի 2013, 1394 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն, 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 130-Ն, 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1105-Ն, 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1019-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն, 2012 թվականի մայիսի 24-ի N 711-Ն և 2012 թվականի հոկտեմբերի 4-ի
N 1392-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 130-Ն որոշման NN 2, 6 և 7 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ՝ համաձայն NN 3, 4 և 5 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 1105-Ն որոշման NN 3 և 5 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 6 և 7 հավելվածների:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին գումար հատկացնելու մասին» N 1019-Ն որոշման N 6 հավելվածի 4-րդ կետում «Անժելա Մելքումյան» բառերը փոխարինել «Անժիկ Մելքոնյան» բառերով:
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի N 971-Ն որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում ավելի փոխանցված 30,000.0 հազ. դրամ գումարը վերադարձնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանի համապատասխան հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող «Աշոցքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված դպրոցական շենքի 2-րդ մասնաշենքը (մեկ քառ. մետր մակերեսով տարածքի հաշվեկշռային արժեքն է 3202.60 դրամ) և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը (այսուհետ՝ անշարժ գույք) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի գյուղական համայնքին նվիրելու նպատակով` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 4-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ առանձնացնել սույն կետում նշված անշարժ գույքը և առանձնացված գույքային միավորների նկատմամբ իրականացնել Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցում.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել սույն կետի 1-ին ենթակետում նշված անշարժ գույքի նվիրատվության մասին պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու են նշված համայնքի միջոցների հաշվին, և ապահովել անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված