Կառավարության որոշումներ

5 Դեկտեմբերի 2013, 1370 - Ն

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎՈՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1904-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1916-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը             ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) էլեկտրոնային ձևով գնումների կատարման դեպքում կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի դրույթները` հաշվի առնելով սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված առանձնահատկությունները.
2) Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմիններն ու տարածքային կառավարման մարմինները և պետական հիմնարկները «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բաց ընթացակարգով և շրջանակային համաձայնագրերի միջոցով գնումները 2014 թվականի հունվարի 1-ից իրականացնում են սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով.
3) Էլեկտրոնային ձևով իրականացվող գնումների կատարման վերաբերյալ ուղեցույցը հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմիններին «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բաց ընթացակարգով և շրջանակային համաձայնագրերի միջոցով գնումները 2014 թվականի հունվարի 1-ից իրականացնել սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և կազմակերպությանը հանձնվող գույքի կազմը հաստատելու մասին» N 1904-Ն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 31.1-ին կետով.
«31.1. Սույն կանոնադրության 31-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված միջոցները ցանկացած 180-օրյա ժամանակահատվածում ծախսման անհրաժեշտության բացակայության դեպքում կենտրոնի պետի հրամանով կարող են ուղղվել նույն ենթակետով նախատեսված այլ ուղղությունների:»:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը հաստատելու մասին» N 1916–Ն որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հավելված