18 Փետրվարի 2004, 222 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին — Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` 10-օրյա ժամկետում ապահովել «Հայթուրթրեյդ» փակ բաժնետիրական ընկերության սեփականությունը հանդիսացող ԱԴ-60 մակնիշի 12 դիզելային ագրեգատների (ընդհանուր հաշվեկշռային արժեքը` 43,5 մլն դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը) անհատույց տրամադրումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը։