12 Դեկտեմբերի 2013, 1389 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1580-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) պարտատոմսերի թողարկման պայմանները, Հայաստանի Հանրապետության պետական (գանձապե-տական) պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի N 1103-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1580-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման N 2 հավելվածը 57.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 57.2-րդ կետով.
<<57.2 Պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդների արդյունքներով գործարքները կարող են իրականացվել (T+n) սկզբունքով, եթե տեղաբաշխումն իրականացվում է <<ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ>> ԲԲԸ-ի կողմից: <<ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ>> ԲԲԸ-ի կողմից աճուրդի անցկացման ընթացակարգը սահմանվում է <<ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ>> ԲԲԸ-ի կողմից՝ համաձայնեցնելով թողարկողի հետ:>>.
2) որոշման N 4 հավելվածը 69.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 69.2-րդ կետով.
<<69.2 Պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդների արդյունքներով գործարքները կարող են իրականացվել (T+n) սկզբունքով, եթե տեղաբաշխումն իրականացվում է <<ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ>> ԲԲԸ-ի կողմից: <<ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ>> ԲԲԸ-ի կողմից աճուրդի անցկացման ընթացակարգը սահմանվում է <<ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ>> ԲԲԸ-ի կողմից՝ համաձայնեցնելով թողարկողի հետ:>>:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: