12 Դեկտեմբերի 2013, 1387 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածում` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «III. Ապարանի տարածաշրջան» բաժնում՝
ա. 2-րդ կետում ներկայացված աղյուսակից հանել տուբերկուլոզի բուժման բառերը` համապատասխան տողով, Ընդամենը տողի չորրորդ սյունակում «110» թիվը փոխարինել «80» թվով, իսկ հինգերորդ սյունակում «50» թիվը` «45» թվով,
բ. ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետը.
2) որոշման N 2 հավելվածում` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I. Արմավիրի տարածաշրջան» բաժնում՝
ա. 3-րդ կետում ներկայացված աղյուսակից հանել բ) տուբերկուլոզ բառերը` համապատասխան տողով, Ընդամենը տողի երկրորդ սյունակում «200» թիվը փոխարինել «185» թվով, երրորդ սյունակում «33%» թիվը` «32%» թվով, իսկ չորրորդ սյունակում «125» թիվը` «110» թվով,
բ. ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետը.
3) որոշման N 3 հավելվածում` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «II. Արտաշատի տարածաշրջան» բաժնի 4-րդ կետում ներկայացված աղյուսակից հանել հակատուբերկուլոզային բառը` համապատասխան տողով, Ընդամենը տողի երկրորդ սյունակում «275» թիվը փոխարինել «245» թվով, երրորդ սյունակում «37%» թիվը` «35%» թվով, իսկ չորրորդ սյունակում «155» թիվը` «130» թվով.
4) որոշման N 4 հավելվածում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I. Գավառի տարածաշրջան» բաժնում՝
ա. 4-րդ կետից հանել «տուբերկուլոզային և» ու «որտեղ էլ կազմակերպել խորխի բակտերիոսկոպիկ հետազոտման լաբորատորիա» բառերը,
բ. 4-րդ կետում ներկայացված աղյուսակից հանել «Տուբերկուլոզ» բառը` համապատասխան տողով, «Ընդամենը» տողի երկրորդ սյունակում «110» թիվը փոխարինել «95» թվով, երրորդ սյունակում «36» թիվը` «34» թվով, իսկ չորրորդ սյունակում «100» թիվը` «85» թվով.
5) որոշման N 6 հավելվածում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «II. Իջևանի տարածաշրջան» բաժնում՝
ա. 3-րդ կետում ներկայացված աղյուսակից հանել Տուբերկուլոզային բառը` համապատասխան տողով, իսկ Ընդամենը տողի չորրորդ սյունակում «80» թիվը փոխարինել «70» թվով,
բ. 5-րդ կետից հանել հիվանդանոցում բացել տուբերկուլոզային բաժանմունք, իսկ բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից: