12 Դեկտեմբերի 2013, 1381 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող` աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն
50 տոկոս տեսողությունից հաշմանդամ ունեցող ընկերությունների (այսուհետ` ընկերություններ) կանոնադրական գործունեության իրականացման արդյունքում հաշվարկված (հաշվարկվելիք) ավելացված արժեքի հարկի, գործատուի կողմից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովության վճարների (այսուհետ` պարտադիր սոցիալական ապահովության վճարներ) և եկամտային հարկի գծով մուծված (մուծվելիք) գումարները փոխհատուցելու նպատակով «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնել առնվազն 62,598.4 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված գումարները հատկացվում են`
1) ավելացված արժեքի հարկի գծով` 2012 թվականի տարեկան գործունեության արդյունքների հիման վրա սույն որոշման N 3 հավելվածում նշված ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուծված, սակայն Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեից չփոխհատուցված գումարների փոխհատուցման համար` 5,149.0 հազ. դրամ, և 2013 թվականի գործունեության արդյունքների հիման վրա տվյալ տարվա ընթացքում ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուծված (մուծվելիք) գումարների փոխհատուցման համար` առնվազն 35,161.2 հազ. դրամ.
2) պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով` 2012 թվականի տարեկան գործունեության արդյունքների հիման վրա սույն որոշման N 3 հավելվածում նշված ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուծված, սակայն Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեից չփոխհատուցված գումարների փոխհատուցման համար` 2,328.9 հազ. դրամ.
3) եկամտային հարկի գծով` 2013 թվականի գործունեության արդյունքների հիման վրա տվյալ տարվա ընթացքում ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուծված (մուծվելիք) գումարների փոխհատուցման համար` առնվազն 19,959.3 հազ. դրամ:
4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նշված գումարները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գանձապետական հաշվից «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը տրամադրվում են բյուջեների կատարման ընթացակարգերը սահմանող իրավական ակտերի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացվող վճարային փաստաթղթերի հիման վրա:
5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` կազմել սույն որոշման 4-րդ կետում նշված փաստաթղթերը` հիմք ընդունելով «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության կողմից տրամադրված`
1) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված գումարների դեպքում`
ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` 2012 և 2013 թվականների հաշվետու ժամանակաշրջանների արդյունքների հիման վրա, ընկերությունների կողմից ավելացված արժեքի հարկի հաշվարկներում արտացոլված` վճարման ենթակա գումարների փաստացի վճարումները հավաստող փաստաթղթերի (վճարման անդորրագրերի) պատճենները,
բ. ընկերությունների գրանցման վայրի հարկային մարմին օրենքով սահմանված կարգով ներկայացված ավելացված արժեքի հարկի հաշվարկների պատճենները.
2) սույն որոշման 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված գումարների դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված`
ա. 2012 թվականի հաշվետու ժամանակաշրջանի արդյունքների հիման վրա ընկերությունների կողմից, որպես գործատու, պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվետվություններում արտացոլված` վճարման ենթակա գումարների փաստացի վճարումները հավաստող փաստաթղթերի (վճարման անդորրագրերի) պատճենները և 2013 թվականին ընկերությունների կողմից եկամտային հարկի վճարների հաշվետվություններում արտացոլված` վճարման ենթակա գումարների փաստացի վճարումները հավաստող փաստաթղթերի (վճարման անդորրագրերի) պատճենները,
բ. ընկերությունների գրանցման վայրի հարկային մարմին օրենքով սահմանված կարգով ներկայացված պարտադիր սոցիալական ապահովության վճարների և եկամտային հարկի հաշվարկների պատճենները.
3) հաշվետու ժամանակաշրջանում աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս տեսողությունից հաշմանդամ ունենալու մասին տեղեկանքը (ըստ առանձին ընկերությունների):
6. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փաստացի վճարված ավելացված արժեքի հարկը` սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված գումարների սահմաններում, հաշվի առնելով սույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի պահանջները, ընկերություններին փոխհատուցվում են 100 տոկոսով.
2) Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջե փաստացի վճարված պարտադիր սոցիալական ապահովության վճարները` սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գումարի սահմաններում, հաշվի առնելով սույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի պահանջները, ընկերություններին փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված գումարի 81,5 տոկոսի չափով.
3) Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջե փաստացի վճարված եկամտային հարկի վճարները` սույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված գումարի սահմաններում, հաշվի առնելով սույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի պահանջները, ընկերություններին փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված գումարի 61.19 տոկոսի չափով.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ավելացված արժեքի հարկի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների և եկամտային հարկի վերաբերյալ համապատասխան հաշվետու ժամանակաշրջանների հաշվարկներում (հաշվետվություններում) արտացոլված` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջե վճարման ենթակա գումարներից ընկերությունների կողմից ավելի վճարված գումարները (գերավճարները) սույն որոշմամբ սահմանված կարգով փոխհատուցման ենթակա չեն.
5) ընկերությունների կողմից նախորդ տարիների արդյունքների հիման վրա ավելացված արժեքի հարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվետվություններում արտացոլված` համապատասխան բյուջեներ վճարման ենթակա գումարներից ավելի վճարված և նախորդ տարիների Հայաստանի Հանրապետության պետական բյուջեներից փոխհատուցված գումարները հաշվանցվում են սույն որոշմանը համապատասխան 2013 թվականին այդ ընկերություններին փոխհատուցվելիք գումարների դիմաց` համաձայն N 3 հավելվածի:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: