Կառավարության որոշումներ

12 Դեկտեմբերի 2013, 1375 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1069-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 1069-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրել 18,386,400.0 հազ. դրամ բյուջետային վարկ, որից 10,386,400.0 հազ. դրամը` տարեկան 7, իսկ 8,000,000.0 հազ. դրամը` տարեկան 6.25 տոկոս տոկոսադրույքով, մինչև 2020 թվա-կանի սեպտեմբերի 15-ը մարման ժամկետով, առանց գրավի, վարկի հիմնական գումարը վարկի մարման վերջնաժամկետում միանվագ մարելու, իսկ հաշվարկվող տոկոսները յուրաքանչյուր օրացուցային տարվա մարտի 15-ին և սեպտեմբերի 15-ին` սկսած 2014 թվականի մարտի 15-ից մարելու պայմանով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ կնքելով համապատասխան պայմանագիր:»: