Կառավարության որոշումներ

12 Դեկտեմբերի 2013, 1374 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Ավստրիայի զարգացման գործակալություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում կարգավորիչ գիլյոտին» դրամաշնորհային ծրագրի իրականացման աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացնել 21,550.4 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` Ավստրիայի զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում կարգավորիչ գիլյոտին» դրամաշնորհային ծրագրով արտաքին աուդիտի եզրակացության հիման վրա դրամաշնորհի մնացած 10 տոկոս մասնաբաժնի ստացումից հետո 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով տրամադրված գումարի վերադարձը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: