Կառավարության որոշումներ

12 Դեկտեմբերի 2013, 1383 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 581-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին և «Պետական նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության պետական պահուստից տուրբինային և տրանսֆորմատորային յուղեր ապաամրագրելու մասին» N 581-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «3,5» թիվը փոխարինել «1,75» թվով.
2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.
«4) 1,75 տոննա տրանսֆորմատորային յուղն ապաամրագրել և օգտագործման նպատակով հատկացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին:»: