5 Դեկտեմբերի 2013, 1348 - Ա
ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Globe Education (GB) LTD» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ համատեղ հիմնադրել «Հայաստանում բրիտանական բիզնես դպրոց» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ ընկերություն)՝ սահմանելով, որ «Globe Education (GB) LTD» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող բաժնետոմսերը կազմում են ընկերության ընդհանուր բաժնետոմսերի 51 տոկոսը, «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պատկանող բաժնետոմսերը կազմում են ընկերության ընդհանուր բաժնետոմսերի 44 տոկոսը, Հայաստանի Հանրապետությանը պատկանող բաժնետոմսերը կազմում են ընկերության ընդհանուր բաժնետոմսերի 5 տոկոսը:
2. Թույլատրել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «Globe Education (GB) LTD» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և Հայաստանի Հանրապետության հետ մասնակցել ընկերության հիմնադրմանը` սույն որոշման 1-ին կետում նշված բաժնետոմսերի քանակով:
3. Լիազորել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից մասնակցել ընկերության ստեղծման գործընթացին:
4. Ընկերության` Հայաստանի Հանրապետությանը պատկանող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը: