5 Դեկտեմբերի 2013, 1353 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1010-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի քաղաքային համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին» N 1010-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 3-րդ կետի՝
ա. 1-ին ենթակետում «3,942,297.5» թիվը փոխարինել «3,947,658.6» թվով,
բ. 2-րդ ենթակետում «1,247,197.5» թիվը փոխարինել «1,354,056.1» թվով.
2) որոշման N 2 հավելվածի՝
ա. «12150» թիվը փոխարինել «13191» թվով, իսկ «62572.50» թիվը՝ «67933.60» թվով,
բ. «Ընդամենը» տողում «3672297.50» թիվը փոխարինել «3677658.60» թվով.
3) որոշման N 3 հավելվածի՝
ա. «12150» թիվը փոխարինել «13191» թվով, «47385.00» թիվը՝ «51444.90» թվով, իսկ «1199812.50» թիվը՝ «1302611.20» թվով,
բ. «Ընդամենը» տողում «1247197.50» թիվը փոխարինել «1354056.10» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։