Կառավարության որոշումներ

28 Նոյեմբերի 2013, 1333 - Ա

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴՒ ՓՈՂՈՑԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՕՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 599-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի մարտի 2-ի N 194-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջարկությունները, ինչպես նաև <<Ավելացված արժեքի հարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան և Երևան քաղաքի Փավստոս Բուզանդի 13-21 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքային կորուստները վերականգնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հավանություն տալ Երևան քաղաքի Փավստոս Բուզանդի 13-21 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքային կորուստների վերականգնման ծրագրին` համաձայն հավելվածի:
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին`
1) Երևան քաղաքի Փավստոս Բուզանդի 13-21 հասցեներում գտնվող՝ Երևանի համայնքին սեփականության իրավունքով պատկանող 0,42 հեկտար հողամասը` դրա վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի հետ միասին ներդնել <<Դի Ընդ Էյջ գրուպ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում` կնքելով անշարժ գույքի ներդրման և բաժնեմասերի շնորհի պայմանագրեր` սույն որոշման հավելվածով նախատեսված ծրագրի 15-րդ կետով սահմանված հիմնական պայմաններով.
2) ապահովել անավարտ շինարարության օբյեկտի կառուցման ճարտարապետահատակագծային առաջադրանքով` 3140 քառ. մետր կառուցապատման մակերեսի վրա զրոյական նիշից առավելագույնը 52.3 մետր թույլատրելի բարձրությամբ բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման նախագծի մշակման համար, դրանով, ի թիվս այլ պայմանների, նախատեսելով, որ շենքի վերգետնյա 4-րդ հարկից սկսած՝ արտաքին պատի և հարակից՝ Երևան քաղաքի Ամիրյան 4/2 հասցեում գտնվող բազմաֆունկցիոնալ շենքի արտաքին պատի միջև հեռավորությունը կազմելու է առնվազն 6 մետր, ինչպես նաև կառուցապատողի պարտավորությունը` թույլատրելու հարակից՝ Երևան քաղաքի Ամիրյան 4/4 հասցեում գտնվող բազմաֆունկցիոնալ շենքն սպասարկող ջրահեռացման գծերի անցկացումը դեպի Տերյան փողոց` շենքի ստորգետնյա հարկերով:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածով նախատեսված ծրագրի շրջանակներում`
1) <<Դի Ընդ Էյջ Գրուպ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և ծրագրի 7-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված շահառուների միջև Երևան քաղաքի Փավստոս Բուզանդի 13-21 հասցեներում կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքից և Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի 1/2 հասցեում գտնվող բազմաֆունկցիոնալ շենքից բնակելի, հասարարական և ավտոկայանատեղիների նշանակության տարածքների օտարման գործարքները հանդիսանում են մասնակի հատուցմամբ իրացումներ` համաձայն <<Ավելացված արժեքի հարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի.
2) <<Դի Ընդ Էյջ Գրուպ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և ծրագրի շահառուների միջև Երևան քաղաքի Փավստոս Բուզանդի 13-21 հասցեներում կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքից և Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի 1/2 հասցեում գտնվող բազմաֆունկցիոնալ շենքից տարածքների օտարման գործարքներից ընկերության հարկվող շահույթի հաշվարկման առումով հարկվող եկամուտ է համարվում օտարված տարածքի օտարման զեղչված գինն առանց ԱԱՀ-ի, բայց ոչ պակաս գույքահարկով հարկման նպատակով օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքը.
3) <<Դի Ընդ Էյջ Գրուպ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և ծրագրի շահառուների միջև Երևան քաղաքի Փավստոս Բուզանդի 13-21 հասցեներում կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքից և Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի 1/2 հասցեում գտնվող բազմաֆունկցիոնալ շենքից տարածքների օտարման գործարքներով օտարված տարածքի շուկայական արժեքի նկատմամբ կիրառված զեղչը, ինչպես նաև ծրագրի պայմաններով տրամադրվող օգնության գումարները ծրագրի շահառու ֆիզիկական անձի համար համարվում են պետական մարմնի որոշման հիման վրա գույքի և դրամական միջոցների անհատույց տրամադրում և ազատված են եկամտային հարկից <<Եկամտային հարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասի 15-րդ կետի համաձայն, ըստ այդմ, անշարժ գույքն օտարող ընկերության մոտ առկա չէ եկամտային հարկի պահման հարկային գործակալի պարտավորություն` <<Շահութահարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի <<դ>> կետով նախատեսված` անշարժ գույք ձեռք բերողին ներած պարտավորության տեսքով առաջացող եկամտից:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի <<Երևան քաղաքի Փավստոս Բուզանդի փողոցին հարող տարածքում գտնվող անավարտ շինարարության օբյեկտի օտարման պայմանների մասին>> N 599-Ա որոշման 2-րդ կետը :

 

Հավելված