28 Նոյեմբերի 2013, 1327 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 562-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» N 562-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետից հանել «առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին`» բառերը.
2) որոշման N 2 հավելվածի 20-րդ «Այլ բնագավառներում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքությունը» բաժնի`
ա. 4-րդ կետի 2-րդ սյունակում «ՀՀ ընտրությունների նախապատրաստմանն ու անցկացմանն աջակցություն» բառերը փոխարինել «Մարզպետի գործունեությունը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և զարգացման ոլորտում» բառերով,
բ. 4-րդ կետի 6-րդ սյունակից հանել «ՀՀ ԿԸՀ» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: