Կառավարության որոշումներ

21 Նոյեմբերի 2013, 1307 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԵՎ «ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ» ԹՈՒՆԵԼԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑ- ՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆՅԱՆ-ՋՐԱՌ» ԵՎ «ԱԽՈՒՐՅԱՆ-ԱՐԱՔՍ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 314-Ն որոշմամբ, ինչպես նաև Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված` Պատվարների անվտանգության, Ոռոգման պատվարների անվտանգության 2-րդ, Ոռոգման համակարգերի զարգացման և Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրերի շրջանակներում վերականգնված հիդրոտեխնիկական կառույցների շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Պատվարների անվտանգության, Ոռոգման պատվարների անվտանգության 2-րդ, Ոռոգման համակարգերի զարգացման և Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրերի շրջանակներում վերականգնված`
1) 14.170.150.989,0 դրամի չափով ավելացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացվող գույքը` համաձայն N 1 հավելվածի.
2) 14.274.248.163,0 դրամի չափով լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով ավելացնել «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` համաձայն N 2 հավելվածի.
3) 9.866.614.555,0 դրամի չափով լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով ավելացնել «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` համաձայն N 3 հավելվածի.
4) 577.010.938,0 դրամի չափով (Կեչուտի պատվարի կառուցվածքների վերականգնում, նոր ջրթողի կառուցում և անվտանգության սարքավորումների տեղադրում, այդ թվում` 8.395.851,0 դրամի չափով` ազդարարման համակարգի սարքավորումներ) ավելացնել «Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հաշվեկշիռը։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել`
1) սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն որոշման N 1 հավելվածում նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով նույն հավելվածում նշված ջրօգտագործողների ընկերություններին հանձնելու գործընթացը.
3) սույն որոշման NN 2 և 3 հավելվածներում նշված գույքի վերանորոգման և վերականգնման աշխատանքների արժեքի չափով «Ախուրյան-Արաքս-ջրառ» և «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների ավելացումը` լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով:
3. Սահմանել, որ անհրաժեշտության դեպքում գույքի գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի և (կամ) համապատասխան ջրօգտագործողների ընկերությունների միջոցների հաշվին:

Հավելված