Կառավարության որոշումներ

21 Նոյեմբերի 2013, 1286 - Ա

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՈՐՈՏԱՆԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով և Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված` Ոռոգման պատվարների անվտանգության 2-րդ ծրագրի շրջանակներում վերականգնված հիդրոտեխնիկական կառույցների շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ոռոգման պատվարների անվտանգության 2-րդ ծրագրի շրջանակներում վերականգնված` 89349826 դրամ արժեքի չափով լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով ավելացնել «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել սույն որոշման 1-ին կետում նշված վերականգնված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի վերանորոգման և վերականգնման աշխատանքների արժեքի չափով «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը` լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով:


Հավելված