23 Հոկտեմբերի 2013, 1250 - Ա
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված ու «Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջ», «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ», «Ստեփանավանի պրոֆեսոր Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ», «Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ», «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ», «Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ», «Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացված գույքը հետ վերցնել և հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը` այն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջ», «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ», «Ստեփանավանի պրոֆեսոր Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ», «Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ», «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ», «Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ», «Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություններին՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի և շինությունների` ճշգրտված տվյալներով Հայաստանի Հանրապետության անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների իրականացումը` սույն որոշման 1-ին կետում նշված քոլեջներից յուրաքանչյուրի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հետ համատեղ` սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված գործընթացի ավարտից հետո եռամսյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված քոլեջների հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացումը և գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու են սույն որոշման 1-ին կետում նշված քոլեջներից յուրաքանչյուրի միջոցների հաշվին: