7 Նոյեմբերի 2013, 1226 - Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Պարույր Սևակի 11 հասցեում գտնվող՝ 50 400.000 դրամ շուկայական արժեքով 229 քառ. մետր ընդհանուր մակերեսով փոքր մարզադահլիճը (այսուհետ` անշարժ գույք) հետ վերցնել «Երևանի Լ. Արիսյանի անվան N 127 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Տիգրան Մարգարյան մարզահամալիր» բարեգործական հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ)՝ իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման ու «Երևանի Լ. Արիսյանի անվան N 127 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ օգտագործման պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` սահմանելով, որ պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` հիմնադրամի միջոցների հաշվին և պայմանագրում նախատեսել, որ`
1) հիմնադրամը պարտավոր է սույն որոշման 1-ին կետում նշված տարածքում 2017-2020 թվականներին կատարել 10,5 մլն դրամի ներդրում՝ վերահատակագծում կատարելու (մարզադահլիճը դարձնելով երկհարկանի՝ չփոխելով վերջինիս արտաքին տեսքը) և ժամանակակից սպորտային գույքով ապահովելու նպատակով, գումարների հետևյալ չափաբաժիններով՝
ա. 2017 թվականին՝ 2,5 մլն դրամ,
բ. 2018 թվականին՝ 3,0 մլն դրամ,
գ. 2019 թվականին՝ 2,5 մլն դրամ,
դ. 2020 թվականին՝ 2,5 մլն դրամ.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մասամբ կատարելու կամ սահմանված ժամկետում չկատարելու դեպքում պայմանագիրը ենթակա է լուծման.
3) ինչպես բաժանելի, այնպես էլ անբաժանելի ներդրումները ենթակա չեն վերադարձման: