17 Հոկտեմբերի 2013, 1167 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 580-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի Էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների դասակարգումը, դրանց մասնագիտական քննության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի N 1530-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին N 580-Ն որոշման N 1 հավելվածի`
1) 1-ին կետում Վթար-ի սահմանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1. Վթար - էներգատեղակայանքների շահագործման, սպասարկման, փորձարկման, կարգաբերման, հավաքակցման կամ օգտագործման ժամանակ իրավական ակտերով սահմանված նորմերի խախտման կամ բնական աղետների արդյունքում էներգատեղակայանքի բնականոն աշխատանքի խաթարմամբ, և (կամ) մարդկանց կյանքին, գույքին և շրջակա միջավայրին վնասի պատճառմամբ պատահար:.
2) 1-ին բաժնի 1-ին գլխի 1-ին կետի`
ա. 2-րդ ենթակետի ա պարբերությունը գեներատորների բառից հետո լրացնել կամ գեներատորի ու էներգաբլոկի բառերով,
բ. 3-րդ ենթակետի բ պարբերությունում 220 թիվը փոխարինել 400 թվով, իսկ 72 թիվը` 120 թվով,
գ. 3-րդ ենթակետի գ պարբերությունը հաղորդաձողերի բառից հետո լրացնել ,համակարգերի բառով,
դ. 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` դ պարբերությամբ.
դ) 35կՎ և բարձր լարման ուժային տրանսֆորմատորի վնասվածքը, որը պահանջում է վերականգնողական նորոգում` 25 օր և ավելի տևողությամբ:.
3) 1-ին բաժնի 1-ին գլխի 2-րդ կետի 1-ին ենթակետի ա պարբերությունում ՄՎտ և բառերը փոխարինել ՄՎտ-ից բառով.
4) 1-ին բաժնի 1-ին գլխի 3-րդ կետի`
ա. 2-րդ ենթակետի բ և 3-րդ ենթակետի գ պարբերություններից հանել `բնական գազի ճնշակային լցակայանի բառերը.
բ. 2-րդ ենթակետի գ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
գ) գազաբաշխիչ ցանցի (0.05-12.0կգ/սմ2 ճնշման) կամ գազակարգավորիչ կետի (ԳԿԿ) տեղակայանքի վնասվածքը, որը կհանգեցնի մարզային տարածաշրջանի, քաղաքային բնակավայրի գազամատակարարման դադարեցմանը` 36 ժամ և ավելի տևողությամբ,
գ. 3-րդ ենթակետի բ պարբերությունից հանել մինչև բառը, իսկ 0.05 թիվը փոխարինել 0.05-12.0 թվերով,
դ. 3-րդ ենթակետի դ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,
ե. 3-րդ ենթակետի ե պարբերությունը գազասպառման տեխնոլոգիական բառերից առաջ լրացնել գազաբաշխման ցանցի կամ բառերով.
5) 2-րդ բաժնի 1-ին գլխի`
ա. 1-ին կետի բ ենթակետը հզորության անջատման բառերից հետո լրացնել մեկ ժամից ավելի տևողությամբ բառերով,
բ. 1-ին կետի է ենթակետում 220 թիվը փոխարինել 400 թվով, իսկ 72 թիվը` 120 թվով,
գ. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` ժ ենթակետով.
ժ) 35կՎ և բարձր լարման ուժային տրանսֆորմատորի վնասվածքը, որը պահանջում է վերականգնողական նորոգում` 2-25 օր տևողությամբ:,
դ. 3-րդ կետի ա ենթակետից հանել և ԳԿԿ բառերը, համակարգի բառը փոխարինել ցանցի բառով,
ե. 3-րդ կետի գ և զ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
6) 2-րդ բաժնի 2-րդ գլխից հանել , սակայն որի առկայությունը վնասում կամ կարող է վնասել համակարգի նորմալ շահագործմանը բառերը.
7) 3-րդ բաժնի 1-ին գլխի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` ժա ենթակետով.
ժա) ֆորսմաժորային և տարերային երևույթների ներգործության:.
8) 3-րդ բաժնի 2-րդ գլխի`
ա. 1-ին կետի դ ենթակետը գազի բառից հետո լրացնել (վառելիքի) բառով,
բ. 2-րդ կետի ժէ ենթակետը սարքերի, բառից հետո լրացնել ավտոմատ կառավարման համակարգերի բառերով,
գ. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` ժթ և ի ենթակետերով.
ժթ) համակարգչային ծրագրի խախտում,,
ի) կարճ միակցում::
2. Որոշման N 2 հավելվածի`
1) 1-ին գլխի 5-րդ կետի ա, ա.1 և բ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
ա) 110կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքների, բարձր ճնշման գազի ու 5.8ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմային էներգատեղակայանքների սեփականատերերն իրենց պատկանող, իսկ համակարգերի օպերատորները` իրենց կառավարման և վարույթի տակ գտնվող էներգատեղակայանքներում տեղի ունեցած վթարների և 1-ին աստիճանի խախտման հատկանիշ պարունակող պատահարների մասին տեղեկատվությունը, մեկ աշխատանքային օրվա ընթացքում հայտնում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնին` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչությանը (այսուհետ` լիազոր մարմին): Մնացած բոլոր պատահարների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է եռամսյակային կտրվածքով` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը.
ա.1) էներգամատակարարող կազմակերպությունը սպառողների էներգատեղակայանքներում մարդկանց կյանքին վնասի պատճառմամբ տեղի ունեցած վթարների մասին տեղեկացվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հայտնում է լիազոր մարմնին.
բ) սույն կետի <<ա>> և <<ա.1>> ենթակետերով սահմանված կարգով տրամադրված տեղեկատվության հիման վրա իրականացվում է պատահարի նախնական դասակարգում և կազմակերպվում է մասնագիտական քննության գործընթաց:.
2) 2-րդ գլխի`
ա. 1-ին կետի ա ենթակետում կառավարության կողմից բառերը փոխարինել վարչապետի որոշմամբ բառերով,
բ. 3-րդ կետը լրացնել հետևյալ պարբերությամբ.
Մինչև պատահարի մասնագիտական քննության սկիզբը կազմակերպության ղեկավարը կամ էներգատեղակայանքների սեփականատերն ապահովում է պատահարի վայրի և սարքավորումների վիճակի պահպանումն այնպիսին, ինչպիսին եղել է պատահարից անմիջապես հետո, եթե այն մարդկանց կյանքին կամ գույքին կամ շրջակա միջավայրին վտանգ չի սպառնում կամ այլ պատահարի չի հանգեցնում:,
գ. 4-րդ կետը որոշմամբ բառից հետո լրացնել ,հանձնարարագրով բառով,
դ. 6-րդ կետը լրացնել հետևյալ պարբերությամբ.
Պատահարի քննության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը քննության համար սույն կարգով սահմանված ժամկետում չստացվելու դեպքում հանձնաժողովի նախագահին իրավունք է վերապահվում դիմելու հանձնաժողովն ստեղծած մարմնի ղեկավարին ժամանակավորապես կասեցնելու քննության իրականացումը մինչև այդ փաստաթղթերի ստացումը: Հանձնաժողովի աշխատանքները ժամանակավորապես կասեցվելու դեպքում դրա մասին անմիջապես տեղեկացվում է շահագրգիռ մարմիններին: Կասեցման ժամանակահատվածը չի ներառվում պատահարի քննության համար սահմանված ժամկետի մեջ::
3. Որոշման N N 1 և 2 ձևերում հրամանը, կարգադրությունը, հանձնարարականը բառերը փոխարինել որոշումը, հրամանը, կարգադրությունը, հանձնարարագիրը բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: