Կառավարության որոշումներ

31 Հոկտեմբերի 2013, 1205 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 334-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 4-ի «Սիրիայի Արաբական Հանրապետության՝ ազգությամբ հայ քաղաքացիների վարորդական վկայականները փոխանակելու մասին» N 334-Ն որոշման 3-րդ կետի «2013 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2014 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: