Կառավարության որոշումներ

13 Հոկտեմբերի 2005, 1700 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ և 16-րդ մասերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով հաստատված`

ա) եկամուտների գումարն ավելացնել 4,845,325.6 հազ. դրամով,

բ) ծախսերի գումարն ավելացնել 4,845,325.6 հազ. դրամով,

2. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների աղյուսակներում և N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և փոփոխություններ` համաձայն NN 1, 3, 4 և 5 հավելվածների, իսկ 6-րդ հոդվածի և N 1 հավելվածի N 17 աղյուսակների ցուցանիշներում` փոփոխություններ` համաձայն NN 2 և 7 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման NN 1 - 6 հավելվածներում և N 5 հավելվածի N 16 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 - 7 հավելվածների:

4. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել`

4.1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝ 3,000,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով)։

4.2. Երևանի քաղաքապետարանին՝

ա) ավտոբուսներ ձեռքբերելու համար «Ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ 440,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտային վճարներ» հոդվածով),

բ) Երևանի Ավան թաղային համայնքին սուբվենցիա տրամադրելու նպատակով 91,610.4 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով), որից` ոռոգման համակարգերի վերականգնման համար` 47,499.1 հազ. դրամ և փողոցների արտաքին լուսավորության համակարգի վերանորոգման համար` 44,111.3 հազ. դրամ։

Սահմանել, որ սույն ենթակետով նախատեսված Երևանի Ավան թաղային համայնքին սուբվենցիայի հատկացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման 5.11-րդ կետի պահանջներին համապատասխան, իսկ համայնքի կողմից նշված սուբվենցիայի նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը։

4.3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը՝ 81,600.0 հազ.դրամ` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի երկկողմյա հատվածների ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով)։

4.4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին` 2,000.0 հազ. դրամ, Հոկտեմբերի և Բամբակաշատի գյուղական համայնքներից՝ յուրաքանչյուրին մեկական մլն դրամի չափով աջակցություն ցուցաբերելու նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով)։

4.5. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արագածոտնի գյուղական համայնքի կողմից ջրագծի կառուցման աշխատանքների համաֆինանսավորման համար այդ համայնքին սուբվենցիա տրամադրելու նպատակով 30,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ» հոդվածով)՝:

Սահմանել, որ սույն ենթակետով նախատեսված Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արագածոտնի գյուղական համայնքին սուբվենցիայի հատկացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման 5.11-րդ կետի պահանջներին համապատասխան, իսկ համայնքի կողմից նշված սուբվենցիայի նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետը։

4.6. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին՝

ա) 6,100.0 հազ.դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով)` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի N 3 դպրոցի մարզադահլիճի վերանորոգման և շքամուտքի ամրացման աշխատանքների իրականացման նպատակով,

բ) 6,900.0 հազ.դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով)` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի N 1 դպրոցի մարզադահլիճի վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով,

գ) 2,700.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով)` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արփիի դպրոցի էլեկտրական սնուցումամբ ջեռուցման համակարգի բարելավման նպատակով:

4.7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ 200,000.0 հազ.դրամ` Արփա-Սևան ջրատարի վերականգնման անհետաձգելի աշխատանքների իրականացման նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտային ծախսեր» հոդվածով)։

4.8. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` 1,000.0 հազ. դրամ` հեռախոսային կապի ծառայությունների գնման նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապի ծառայությունների վճար» հոդվածով)։

4.9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին`

ա) 36,320.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով), որից` 20,320.0 հազ. դրամը`

4 միլիոն հատ «Ալկոհոլային խմիչք» և 16,000.0 հազ. դրամը` 20 միլիոն հատ «Ծխախոտ» տեսակի ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար.

բ) 30,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով)` Սյունիքի տարածաշրջանային մաքսատան Մեղրու մաքսային կետի շինարարաության համար։

4.10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 25,000.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` Տրանս-Կովկասյան զբոսաշրջության նախաձեռնության շվեյցարական TF 051746 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ծախսերի ֆինանսավորման համար (որից` 2,000.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» և 23,000.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ ակտիվների ձեռքբերման ծախսեր» հոդվածներով)։

4.11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը` 10,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով)։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: