17 Հոկտեմբերի 2013, 1129 - Ա
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերը և 7-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին չարգելված համարելու չափանիշները կանոնակարգ 3/02-ի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերը և 7-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 14-ի N 110-Ն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1069-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հիմնադրել արտահանման ապահովագրական կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ` ընկերություն):
2. Սահմանել ընկերության ընդհանուր կապիտալը` 1,950,000.0 հազ. դրամ, որից կանոնադրական կապիտալը` 1,500,000.0 հազ. դրամ, որը համապատասխանում է 150000 հատ հասարակ բաժնետոմսի, յուրաքանչյուրը` 10000 դրամ անվանական արժեքով և ընկերության գլխավոր պահուստ և (կամ) երաշխիքային հիմնադրամ` 450,000.0 հազ. դրամ:
3. Ընկերության պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը ձայների հավասար իրավունքով՝ յուրաքանչյուրի կառավարմանը հանձնելով բաժնետոմսերի հավասար փաթեթ, վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը (այսուհետ` լիազոր մարմին):
4. Լիազորել`
1) լիազոր մարմնին հիմնադրի անունից հաստատել ընկերության կանոնադրությունը.
2) լիազոր մարմնին հիմնադրի անունից ձևավորելու ընկերության խորհուրդը և դրանում կատարելու փոփոխություններ ու նշանակելու գործադիր մարմնի ղեկավարին և դրա անդամներին.
3) լիազոր մարմնին հիմնադրի անունից իրականացնելու ընկերության հիմնադրի և հետագայում նաև ընդհանուր ժողովի բոլոր իրավասությունները: