Կառավարության որոշումներ

23 Հոկտեմբերի 2013, 1169 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 181-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի «Ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2012 թվականի ծրագիրը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 181-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում «2012 թվականի դեկտեմբերի 25-ը» բառերը փոխարինել «2014 թվականի սեպտեմբերի 1-ը» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 181-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ բաժնով նախատեսված ջրօգտագործողների ընկերություններին ազատել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված օրենքով նախատեսված տույժերից:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 181-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված պայմանագրերում սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը: