Կառավարության որոշումներ

23 Հոկտեմբերի 2013, 1155 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 2048-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետությունում զենքի արտադրության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 2048-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով.
«5.1. Զենքի արտադրությամբ զբաղվող լիցենզավորված անձինք պարտավոր են լիցենզավորման ենթակա տվյալ գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում:».
2) ուժը կորցրած ճանաչել 5-րդ և 13-րդ կետերը.
3) ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետի «դ» ենթակետի չորրորդ պարբերությունը և «է» ենթակետը.
4) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը» ենթակետով.
«ը) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսվող տարածքի նկատմամբ սեփականության, վարձակալության, ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը հավաստող փաստաթուղթ:».
5) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Լիցենզիայի վերաձևակերպումը, լիցենզիայի գործողության կասեցումը, դադարեցումը և լիցենզիայի հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: