Կառավարության որոշումներ

23 Հոկտեմբերի 2013, 1156 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 258-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 10-ի «Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսա-կետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի պատրաստման լիցենզա-վորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 258-Ն որոշման N 1 հավելվա-ծում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) ուժը կորցրած ճանաչել 7-րդ և 10-րդ կետերը.
2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.
«4.1. Լիցենզիայի վերաձևակերպումը, լիցենզիայի գործողության կասեցումը, դադարեցումը և լիցենզիայի հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: