Կառավարության որոշումներ

10 Հոկտեմբերի 2013, 1107 - Ա

ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՄՐԱՑՄԱՆ ԵՎ <<ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ>> ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԵՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի, <<Պետական կառավարչական հիմնարկների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի և 11-րդ հոդվածի 1-ին մասի <<գ>> պարբերության պահանջներով, հիմք ընդունելով 2005 թվականի դեկտեմբերի 14-ի <<Երևանի <<Ջրմուղ-կոյուղի>> փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքի ջրային համակարգերի վարձակալության մասին>> պայմանագրի (այսուհետ` վարձակալության պայմանագիր) 4-րդ և 5-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված 2004 թվականի փետրվարի 9-ի <<Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ծրագրի նախապատրաստման կանխավճարի վերաբերյալ>> N Q3960AM և 2005 թվականի ապրիլի 15-ի <<Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիր>> N 4038AM վարկային համաձայնագրերի (այսուհետ` վարկային համաձայնագրեր) շրջանակներում իրականացված աշխատանքների և մատուցված ծառայությունների ավարտման կապակցությամբ ու ձեռք բերված ակտիվների տնօրինման ու հաշվառման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Վարկային համաձայնագրերի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի ենթակայության <<Համայնքային զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական հիմնարկում հաշվառված վարկային ու Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման միջոցով 2011 թվականի հունվարի 1-ից մինչև 2012 թվականի մայիսի 31-ը ներառյալ շինարարական աշխատանքների և մատուցված ծառայությունների արդյունքում ձևավորված ակտիվները` 2,875,143,337 դրամի կամ 7,728,212 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ գույքը, ինչպես նաև վարկային ծրագրի շրջանակում ձեռք բերված և <<Երևան Ջուր>> փակ բաժնետիրական ընկերությանն ի պահ հանձնված` չտեղակայված հիմնական միջոցները և չօգտագործված պաշարները` 324 387 449,76 դրամ գումարի չափով, սահմանված կարգով ամրացնել <<Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկին` համաձայն NN 1, 1.1, 1.2, 3 և 4 հավելվածների:
2. Վարձակալության պայմանագրի համաձայն <<Երևան Ջուր>> փակ բաժնետիրական ընկերության կողմից ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վրա պահպանման և վերանորոգման աշխատանքների ընդլայնված ծրագրի շրջանակներում, սեփական միջոցներով կատարված կապիտալ ներդրումների և վերանորոգումների արդյունքում ստեղծված ակտիվները` 778,406,900 դրամ արժողությամբ, ամրացնել <<Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկին` համաձայն N 5 հավելվածի:
3. Վարձակալության պայմանագրի համաձայն <<Երևան Ջուր>> փակ բաժնետիրական ընկերության կողմից Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի հիմնադրամի ներդրումների ծրագրի ֆինանսավորման հաշվին մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ն իրականացված շինարարական աշխատանքների շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N 309-Ն որոշման NN 1 և 2 հավելվածների համաձայն՝ վարձակալության հանձնված գույքի կազմում ներառված, սույն որոշման N 2 հավելվածում ներկայացված, օգտագործված ապրանքանյութական արժեքները` 41,035,541 դրամի չափով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 8-ի N 175-Ն որոշման 3-րդ կետի համաձայն համարվում է <<Երևան Ջուր>> փակ բաժնետիրական ընկերության կողմից հետ վերադարձված (հանձնված)` այդ գույքի չափով նվազեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության հանդեպ <<Երևան Ջուր>> փակ բաժնետիրական ընկերության` նախկինում ստացված հիմնական միջոցներին ու պաշարներին համարժեք գույքի հետ վերադարձնելու պարտավորությունը՝ համաձայն N 6 հավելվածի:
4. <<Երևան Ջուր>> փակ բաժնետիրական ընկերության կողմից պահպանման և վերանորոգման աշխատանքների ընդլայնված ծրագրի շրջանակներում, սեփական միջոցներով մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ն իրականացված շինարարական աշխատանքների շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N 309-Ն որոշման NN 1 և 2 հավելվածների համաձայն վարձակալության հանձնված գույքի կազմում ներառված, սույն որոշման N 7 հավելվածում ներկայացված, օգտագործված ապրանքանյութական արժեքները` 22,124,798 դրամի չափով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 8-ի N 175-Ն որոշման 3-րդ կետի համաձայն համարվում է <<Երևան Ջուր>> փակ բաժնետիրական ընկերության կողմից հետ վերադարձված (հանձնված)` այդ գույքի չափով նվազեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության հանդեպ <<Երևան Ջուր>> փակ բաժնետիրական ընկերության` նախկինում ստացված հիմնական միջոցներին ու պաշարներին համարժեք գույքի հետ վերադարձնելու պարտավորությունը:
5. Վարկային ծրագրի շրջանակում ձեռք բերված և <<Երևան Ջուր>> փակ բաժնետիրական ընկերությանն ի պահ հանձնված` 324 387 449,76 դրամ (հավելվածներ NN 3 և 4) ընդհանուր արժեքով չտեղակայված հիմնական միջոցները՝ վարձակալության իրավունքով և չօգտագործված պաշարները (այսուհետ սույն կետում՝ գույք)՝ օգտագործման և տիրապետման իրավունքով հանձնել <<Երևան Ջուր>> փակ բաժնետիրական ընկերությանը՝ վարձակալության պայմանագրի շրջանակներում <<Երևան Ջուր>> փակ բաժնետիրական ընկերությանը հանձնված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերն արդյունավետ շահագործելու և սպասարկելու նպատակով (նկատի ունենալով այն հանգամանքը, որ <<Երևան Ջուր>> փակ բաժնետիրական ընկերությունը կիսամյակային կտրվածքով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե պետք է ներկայացնի նշված հիմնական միջոցների և պաշարների օգտագործման վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն)՝ գույքի՝ վարձակալության պայմանագրի գործողության դադարման պահին մնացորդը <<Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկին հետ հանձնելու պայմանով։ Վարձակալության պայմանագրի գործողության դադարման պահին սույն կետում նշված փաստացի օգտագործված և սահմանված կարգով ձևակերպված գույքի դիմաց <<Երևան Ջուր>> փակ բաժնետիրական ընկերությունը հատուցման պարտավորություն չունի։
6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և առաջարկել Երևանի քաղաքապետին` համատեղ (յուրաքանչյուրն իր իրավասությունների սահմաններում)` նկատի ունենալով այն հանգամանքը, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքը (ակտիվները) շահագործվում է <<Երևան Ջուր>> փակ բաժնետիրական ընկերության կողմից`
1) կազմակերպել և ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի (ակտիվների) հանձնման-ընդունման (նկատի ունենալով այն հանգամանքը, որ հանձնում-ընդունումը պետք է իրականացվի եռակողմ ակտերի հիման վրա) գործընթացները.
2) սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերում նշված ապրանքանյութական արժեքների հետ վերադարձման (հանձնման), պարտավորությունների նվազեցման պահ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և <<Երևան Ջուր>> փակ բաժնետիրական ընկերության միջև հանձնման-ընդունման համաձայնագրերի կազմման օրը.
3) սույն որոշման NN 1, 2, 3 և 5 հավելվածներում նշված գույքը <<Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկին ամրացնելուց հետո հանձնել վարձակալության <<Երևան Ջուր>> փակ բաժնետիրական ընկերությանը:
7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 5-րդ կետում նշված գույքի ցանկերին համապատասխան ճշտել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N 309-Ն և 2007 թվականի փետրվարի 8-ի N 175-Ն որոշումների հավելվածներով <<Երևան Ջուր>> փակ բաժնետիրական ընկերության վարձակալության հանձնված գույքի ցանկերը` կազմելով երկկողմանի ակտ:
8. Սահմանել`
1) վարկային համաձայնագրերի շրջանակներում վարկային միջոցներով իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում ձևավորված ակտիվների` գույքային օբյեկտների նոր արժեքները` համաձայն N 2 հավելվածի, hաշվի առնելով այն հանգամանքը, որ շինարարական աշխատանքների ընթացքում օգտագործվել են <<Երևան Ջուր>> փակ բաժնետիրական ընկերության միջոցներով ձեռք բերված ապրանքանյութական արժեքներ և նախագծեր.
2) որ սույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն անհրաժեշտության դեպքում կկատարվեն <<Երևան Ջուր>> փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

 


Հավելված