Կառավարության որոշումներ

26 Սեպտեմբերի 2013, 1089 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ` ՊԱՏՇԱՃ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆ ՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ՊԱՏՇԱՃ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 734-Ն որոշման 1-ին կետով հաստատված` դեղերի պատշաճ արտադրական գործունեության կանոնները Հայաստանի Հանրապետությունում ներդնելու և դեղերի շրջանառության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ժամանակացույցի 6-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետությունում դեղերի և դեղանյութերի արտադրության` պատշաճ արտադրական գործունեության կանոններին համապատասխանության դիտարկման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում դեղերի և դեղանյութերի արտադրության` պատշաճ արտադրական գործունեության կանոններին համապատասխանության հավաստագրի տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետությունում դեղերի և դեղանյութերի արտադրության պատշաճ արտադրական գործունեության կանոններին համապատասխանության դիտարկման վճարի առավելագույն չափը սահմանում է լիազոր մարմինը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
3. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված դեղերի և դեղանյութերի արտադրության` պատշաճ արտադրական գործունեության կանոններին համապատասխանության դիտարկման ու դեղերի և դեղանյութերի արտադրության պատշաճ արտադրական գործունեության կանոններին համապատասխանության հավաստագրի տրամադրման կարգերը դեղերի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի համար գործում են կամավորության սկզբունքի հիման վրա` դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննություններ իրականացնելու նպատակով ստեղծված մասնագիտացված կազմակերպության և դեղերի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի միջև` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրի համաձայն` մինչև դեղերի և դեղանյութերի արտադրության` պատշաճ արտադրական գործունեության կանոններին համապատասխանության դիտարկման և դեղերի ու դեղանյութերի արտադրության պատշաճ արտադրական գործունեության կանոններին համապատասխանության հավաստագիր ստանալու վերաբերյալ պարտադիր պահանջներ սահմանող օրենքի ուժի մեջ մտնելը:
4. Սահմանել, որ մինչև համապատասխան կազմակերպությանը դեղերի պատշաճ արտադրական գործունեության հավաստագրման իրավունք տվող միջազգային համապատասխան հավատարմագրի տրամադրումը, պատշաճ արտադրական գործունեության հավաստագրերը տրամադրում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը` սույն որոշմամբ սահմանված կարգով:
5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ՝ երկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետությունում դեղերի և դեղանյութերի արտադրության պատշաճ արտադրական գործունեության կանոններին համապատասխանության դիտարկման վճարի առավելագույն չափը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված