Կառավարության որոշումներ

10 Հոկտեմբերի 2013, 1096 - Ն

ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ 1-ԻՆ ԽՄԲԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ՉԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՀԱՐՄԱՐԵՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՉԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 211-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող աշխատանք փնտրող չզբաղված անձանց զբաղվածության աջակցության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեից «Արև» համակարգին հատկացված ֆինանսական միջոցների հաշվին ապահովել տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող աշխատանք փնտրող չզբաղված անձանց`
ա. համակարգչի տրամադրումն զբաղվածության պետական կարգավորման շրջանակներում իրականացվող` գործատուի մոտ աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների համար աշխատատեղի հարմարեցման ծրագրով,
բ. անհրաժեշտ համակարգչային ուսուցումն զբաղվածության պետական կարգավորման շրջանակներում իրականացվող` աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների մասնագիտական ուսուցման կազմակերպման ծրագրով:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաuտանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 6-ի «Տեսողության խնդիրներ ունեցող անձանց «Արև» համակարգի ուսուցման և համակարգչային տեխնիկայի տրամադրման կարգը հաստատելու մասին» N 211-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից և գործում է մինչև 2014 թվականի հունվարի 1-ը: