Կառավարության որոշումներ

3 Հոկտեմբերի 2013, 1079 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿ¬ՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 902 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 800-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ըստ մաքսային ռեժիմների առանձին ապրանքների տեղափոխումն արգելելու մասին» N 902 որոշման N 4 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ կետով.
«5. Քլորֆտորածխածիններ պարունակող նոր և օգտագործված սարքավորումները:»:
2. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 800-Ն որոշման N 1 հավելվածի 27-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Միջոցառման անվանումը» սյունակում «Քլորֆտորածխածիններ (ՔՖԱ-ներ) պարունակող՝ օգտագործված սառնարանային և օդորակման սարքավորումների ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք արգելելու մասին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 902 որոշման մեջ լրացում կատարելու մասին» բառերով.
2) «Ակնկալվող արդյունքը» սյունակում «օգտագործված սառնարանային և օդորակման» բառերը փոխարինել «նոր և օգտագորված» բառերով:
3. Սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո, իսկ 2-րդ կետը` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: