13 Սեպտեմբերի 2013, 1048 - Ն
ՎԻ ՋԻ ԷՍ-84 ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ 2-ՐԴ ԴԱՍԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՈՒՆՔԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՈՉՆՉԱՑՎԱԾ ԿԵՏԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության իրականացման հետևանքով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Շիրակի մարզերի Աշտարակ-Թալին-Գյումրի հատվածում ոչնչացված 2-րդ դասի արբանյակային գեոդեզիական ցանցի 9 հիմնակետերի և Հայաստանի Հանրապետության բարձունքային ցանցի 11 հենանիշերի վերակառուցման, տեղափոխման, դիտարկման ու հավասարակշռման աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի N 1140-Ն որոշման 3-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացված և «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրված միջոցներից 12157.0 հազ. դրամի չափով գումար նախատեսել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության իրականացման հետևանքով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Շիրակի մարզերի Աշտարակ-Թալին-Գյումրի հատվածում ոչնչացված 2-րդ դասի արբանյակային գեոդեզիական ցանցի 9 հիմնակետերի և Հայաստանի Հանրապետության բարձունքային ցանցի 11 հենանիշերի վերակառուցման, տեղափոխման, դիտարկման և հավասարակշռման աշխատանքների իրականացման համար:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գումարի վերադարձը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
3. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության իրականացման հետևանքով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Շիրակի մարզերի Աշտա-րակ-Թալին-Գյումրի հատվածում ոչնչացված 2-րդ դասի արբանյակային գեոդեզիական ցանցի 9 հիմնակետերի և Հայաստանի Հանրապետության բարձունքային ցանցի 11 հենանիշերի վերակառուցման, տեղափոխման, դիտարկման և հավասարակշռման աշխատանքների կազմակերպումն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին 2013 թվականի ինն ամսում հատկացնել 12157.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գեո-դեզիական-քարտեզագրական ծախսեր» հոդվածով):
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 3-րդ կետով նախատեսված աշխատանքների ֆինանասավորումն ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու դեպքում:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: