Կառավարության որոշումներ

13 Սեպտեմբերի 2013, 1045 - Ա

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված, երկաթուղու արտադրական գործունեությանը մասնակցություն չունեցող 10 հատ SZDU2021152, SZDU2432997, SZDU2477899, SZDU2480059, 2583519, SZDU2627047, SZDU2909930, SZDU2870231, SZDU2817936, SZDU3128910 (գույքահամարները` համապատասխանաբար 63000013, 63000021, 63000025, 63000028, 63000029, 63000031, 63000037, 63000045, 63000057, 63000077) գործարանային համարներով բեռնարկղերը (այսուհետ՝ գույք) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանել կոնցեսիոն ակտիվների կազմից:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամրացնել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության դիմումի համաձայն Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի մարտի 14-ի դատական նիստի վճռի համաձայն (Գործ ԵԿԴ 2468/02/12 թ., 2013 թ.) տիրազուրկ ճանաչված և որպես սեփականություն Հայաստանի Հանրապետությանը հանձնված 10 հատ SZDU2947380, SZDU3023186, MMMU2061858, MMMU2008480, SZDU2171300, MMPU0136159, BZU1147035, MMMU2059109, MMMU0519115, MMMU7179589 գործարանային համարներով բեռնարկղերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամրացնել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը: