Կառավարության որոշումներ

13 Սեպտեմբերի 2013, 1035 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1874-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով <<Սոցիալական աջակցության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի «Ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրման կարգն ու ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 1874-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման վերնագրում, տեքստում և հավելվածներում <<հաշմանդամ>> բառը փոխարինել <<հաշմանդամություն ունեցող>> բառերով.
2) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.
«դ. հաստատել բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (տուն-ինտերնատ) քաղաքացիների ընդունելության, դուրսգրման (այդ թվում` ժամանակավոր դուրս գրման), աշխատանքային թերապիայի կազմակերպման, ինչպես նաև տնային պայմաններում և սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոններում ծերերին և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ու սոցիալական ծառայությունների տրամադրման ընթացակարգերը:».
3) որոշման N 1 հավելվածում`
ա. 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.
«2.1. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունները (այսուհետ` հաստատություն) երկու տիպի են`
ընդհանուր` ծերերի և հաշմանդամություն ունեցող անձանց համար.
հատուկ` քրոնիկ հոգեկան հիվանդություններ ունեցող անձանց համար:>>.
բ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<3. Խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված` ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքը լրացած, չաշխատող (բացառությամբ տնային պայմաններում և սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոնում) քաղաքացիներին և հաշմանդամություն ունեցող անձանց (այսուհետ` հաճախորդ), ընդ որում, տնային պայմաններում և սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոնի հաճախորդը կարող է կատարել միայն գիտական, մանկավարժական, ստեղծագործական աշխատանք, իրականացնել աշխատաժամանակի կարճ տևողությամբ կամ ժամանակավոր, ինչպես նաև տնայնագործական աշխատանք>>,
գ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<4. Հաճախորդներին խնամքը տրամադրվում է իրենց բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների կամ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների (այսուհետ` գործակալություն) ղեկավարի` սույն կարգի 7-րդ կետում սահմանված` սոցիալական աշխատողի (դեպք վարողի) կատարած տնային այցելության արդյունքներով կազմված արձանագրության, եզրակացության և առաջարկության հիման վրա կայացրած որոշմամբ:>>,
դ. 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
ե. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<6. Խնամք ստանալու համար դրա կարիքն ունեցող հաճախորդը կամ խնամակալը կամ պատրոնը դիմում է հաճախորդի փաստացի բնակության վայրի գործակալություն:>>,
զ. 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին, 6.2-րդ, 6.3-րդ և 6.4-րդ կետերով.
<<6.1. Ընդհանուր տիպի հաստատություն ընդունվելու և տնային պայմաններում խնամք ստանալու համար հաճախորդը գործակալություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում, որում նշվում է խնամքի տեսակը.
2) անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը.
3) հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտը) կամ դրանցից հրաժարվելու մասին տեղեկանքը.
4) տեղեկանք հաշմանդամության վերաբերյալ` տրված բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից.
5) տեղեկանք կենսաթոշակ նշանակող իրավասու մարմնից կենսաթոշակի չափի և տեսակի վերաբերյալ.
6) խնամքի տրամադրման համար դիմած հաճախորդի բժշկական քարտ, իսկ տնային պայմաններում խնամքի ծառայություններ տրամադրելու համար` քաղվածք մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտից:
6.2. Հատուկ տիպի հաստատություն ընդունվելու համար հաճախորդի խնամակալը (պատրոնը), բացի սույն կարգի 6.1-ին կետում նշված փաստաթղթերից, ներկայացնում է նաև`
1) խնամակալի (պատրոնի) անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը.
2) խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման պատճենը` տվյալ անձի նկատմամբ խնամակալություն (պատրոնաժ) սահմանելու մասին.
3) քաղաքացուն անգործունակ ճանաչելու դեպքում` դատարանի վճռի պատճենը քաղաքացուն անգործունակ ճանաչելու մասին.
4) քաղվածք հիվանդության պատմությունից կամ հոգեբուժական դիսպանսերի բժշկական քարտից:
6.3. Սույն կարգի 6.1-ին և 6.2-րդ կետերում սահմանված փաստաթղթերը չեն պահանջվում, եթե դրանք ներառված են համապատասխան մարմինների էլեկտրոնային տեղեկատվական բազաներում:
6.4. Սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոն ընդունվելու համար քաղաքացին ներկայացնում է`
1) դիմում.
2) անձը հաստատող փաստաթուղթը.
3) հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտը) կամ դրանցից հրաժարվելու մասին տեղեկանքը.
4) տեղեկանք հաշմանդամության վերաբերյալ` տրված բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից:>>,
է. 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին կետով.
<<8.1. Անօգնական վիճակում հայտնված և ոչ աշխատանքային օրերին ու ժամերին ընդհանուր տիպի հաստատություն դիմած հաճախորդին հաստատության տնօրինության կողմից անհապաղ տրամադրվում է խնամքի անհրաժեշտ ծառայություններ: Դրա մասին առաջիկա աշխատանքային օրվա ընթացքում հաստատության տնօրինության կողմից տեղյակ է պահվում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը (այսուհետ` նախարարություն) և համապատասխան գործակալություն` սույն կարգի համաձայն հաճախորդի տեղավորումը հաստատություն կազմակերպելու համար:>>,
ը. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<11. Գործակալությունը խնամք տրամադրելու մասին ընդունած որոշման պատճենը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է նախարարություն>>,
թ. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<12.Նախարարությունը գործակալությունից ստացած որոշումների հիման վրա իրականացնում է խնամքի և սոցիալական ծառայություններ ստանալու համար դիմած քաղաքացիների հաշվառում, կազմում հերթացուցակ ըստ դիմում տալու օրվա, խնամքի տեսակի և համակարգում է նրանց խնամքի տրամադրման գործընթացը: Նախարարությունն ստեղծում և վարում է խնամք ստացողների անհատական տվյալների տեղեկատվական շտեմարան, որի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:>>,
ժ. 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12.1-ին և 12.2-րդ կետերով.
«12.1. Նախարարությունը խնամք տրամադրող կազմակերպություններից ստանալով օպերատիվ տեղեկատվություն ազատ տեղերի վերաբերյալ դրա մասին անմիջապես տեղեկացնում է համապատասխան հերթացուցակի առաջին համարի հաճախորդի խնամքի տրամադրման վերաբերյալ որոշում կայացրած գործակալությանը:
12.2. Գործակալությունը նախարարությունից ստանալով սույն կարգի 12.1-ին կետով նախատեսված տեղեկատվությունը, հաճախորդին ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղեգրում է խնամք տրամադրող համապատասխան կազմակերպություն, դրա մասին տեղեկացնելով նախարարությանը:»,
ժա. 14-րդ, 15-րդ, 25-րդ, 28-31-րդ, 33-րդ, 34-րդ, 37-րդ, 38-րդ, 40-րդ և 42-րդ կետերից հանել <<բնակչության սոցիալական պաշտպանության>> բառերը,
ժբ. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<16. Խնամքի տրամադրումը հաճախորդին տնային պայմաններում և հաստատություններում կարող է մերժվել, եթե նա տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի N 1874-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով:>>,
ժգ. 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<18. Տնային պայմաններում խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքը լրացած` միայնակ քաղաքացիներին, հաշմանդամություն ունեցող միայնակ անձանց և միայն նշված անձանցից կազմված ընտանիքներին, որոնց համար կազմվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հաստատած սոցիալական դեպքի վարման հրահանգով սահմանված անհատական սոցիալական ծրագիր: Խնամքը տրամադրվում է ցերեկային ժամերին` ժամը 1000- 1800-ն ընկած ժամանակահատվածում, հաճախորդին նրա անհատական կարիքներին համարժեք` գործակալության սոցիալական աշխատողի (դեպք վարողի) կազմած անհատական սոցիալական ծրագրի հիման վրա: Տնային պայմաններում հաճախորդին տրամադրվում են հետևյալ ծառայությունները`
1) կենցաղային սպասարկում.
2) առաջնային բժշկական օգնություն և սպասարկում.
3) սոցիալ- հոգեբանական օգնություն.
4) իրավաբանական խորհրդատվություն:>>,
ժդ. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<19. Գործակալության ուղեգիրն ստանալուց հետո տնային պայմաններում խնամք տրամադրող կազմակերպության մասնագետների խումբը (սոցիալական աշխատողը, բժիշկը և հոգեբանը) 7-օրյա ժամկետում կատարում է հաճախորդի տնային այցելություն, որի արդյունքում հաճախորդի հետ կնքվում է պայմանագիր սույն կարգի 18-րդ կետում նշված անհատական սոցիալական ծրագրի իրականացման վերաբերյալ:>>,
ժե. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<21. Սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոնը (այսուհետ` կենտրոն) նախատեսված է ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքը լրացած, չաշխատող քաղաքացիների և հաշմանդամություն ունեցող անձանց համար` ցերեկային ժամերին` ժամը 0900-1800-ն, գործակալության սոցիալական աշխատողի (դեպք վարողի) կազմած անհատական սոցիալական ծրագրի հիման վրա` իրենց անհատական կարիքներին համարժեք սոցիալական ծառայություններ տրամադրելու նպատակով: Ըստ իրենց նպատակի, սպասարկվողների խմբի և տարիքային կազմի` կենտրոնները կարող են ունենալ տարբեր ուղղվածություն` նախատեսված ծերերի, հաշմանդամություն ունեցող անձանց, հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար` ելնելով սպասարկվողների առանձնահատուկ կարիքներից և կենտրոնների կանոնադրական խնդիրներից:>>,
ժզ. 22-րդ կետում <<որոշման>> բառը փոխարինել <<կողմից տրված ուղեգրի>> բառերով,
ժէ. 24-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 24.1-ին կետով.
<<24.1. Կենտրոնում հաճախորդին խնամքի տրամադրումը դադարեցվում է հաճախորդի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա, խնամք տրամադրելու հիմքերի վերացման, hաճախորդի` մասնագիտացված բժշկական հաստատությունում բուժման կարիք ունենալու վերաբերյալ համապատասխան հաստատության եզրակացության հիման վրա, հաճախորդի կողմից կենտրոնի ներքին կանոնակարգի երեք և ավելի անգամ խախտման կամ հաճախորդի մահվան դեպքում:>>,
ժը. 26-րդ և 27-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<26. Ընդհանուր տիպի հաստատությունը նախատեսված է խնամքի կարիք ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ներքոհիշյալ սոցիալական խմբերին դասված անձանց շուրջօրյա խնամքի, սոցիալական սպասարկման և բնակության համար` բացառությամբ սույն կարգի 27-րդ կետում նախատեսված անձանցից.
1) ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքը լրացած (այսուհետ` ծեր), չաշխատող միայնակ կենսաթոշակառուների.
2) 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց.
3) ընտանիքում աշխատունակ անդամ չունեցող ծեր քաղաքացիների.
4) ծեր կամ հաշմանդամություն ունեցող քաղաքացիների` ընտանիքում բռնության, սոցիալական մեկուսացվածության կամ բարոյահոգեբանական անհամատեղելի իրավիճակի առկայության դեպքում:
27. Հատուկ տիպի հաստատությունը նախատեսված է խնամքի կարիք ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 18 տարին լրացած քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ խորը մտավոր հետամնացությամբ հաշմանդամություն ունեցող, ծերունական փսիխոզով, ծանր արտահայտված սկլերոզով անձանց շուրջօրյա խնամքի, սոցիալական սպասարկման և բնակության համար:>>,
ժթ. 31-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «թ» ենթակետով.
<<թ) աշխատանքային թերապիան>>,
ի. 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<35. Հաճախորդին առկա (ստացիոնար) բժշկական հաստատություն տեղափոխելու դեպքում ընդհանուր տիպի հաստատությունը կազմակերպում է նրա սննդի ապահովումը, իսկ հատուկ տիպի հաստատությունը` նաև խնամքը:>>,
իա. 37-րդ կետում <<մինչև մեկ ամիս>> բառերը փոխարինել <<տարվա մեջ առավելագույնը 90 օր>> բառերով,
իբ. 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<39. Ընդհանուր տիպի հաստատության հաճախորդը հոգեկան խանգարումներով և անձի արտահայտված աթերոսկլերոտիկ փոփոխություններով ընթացող հիվանդությունների դեպքում տեղափոխվում է հատուկ հաստատություն:>>,
իգ. 39-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 39.1-ին և 39.2-րդ կետերով.
<<39.1. Ընդհանուր տիպի հաստատության ղեկավարը հաճախորդի հոգեկան առողջության վերաբերյալ հոգեբույժի եզրակացությունն ստանալուց հետո տեղեկացնում է նրա հարազատին` հաճախորդին սույն կարգի համաձայն հատուկ տիպի հաստատություն տեղափոխելու համար:
39.2. Հաճախորդի հարազատների բացակայության կամ հաճախորդին հատուկ տիպի հաստատություն տեղափոխելուց նրանց հրաժարվելու դեպքում` հաստատության ղեկավարը դիմում է հաստատության գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին` հաճախորդին հատուկ տիպի հաստատություն տեղափոխելու գործընթացը համաձայն սույն կարգի կազմակերպելու համար:>>,
իդ. 40-րդ կետը <<տեղյակ է պահում>> բառերից հետո լրացնել <<շտապ բժշկական օգնության ծառայություն` մահվան փաստն արձանագրելու, դիակը դիահերձարան տեղափոխելու և սահմանված կարգով ոստիկանություն տեղեկացնելու համար, այնուհետև>> բառերով.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: