26 Սեպտեմբերի 2013, 1046 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՆՏՈԿՈՍ ՑՊԱՀԱՆՋ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ՄՈՒՐՀԱԿԸ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաշվի առնելով 2012 թվականի ֆինանսական գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում առաջացած վնասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1181-Ա որոշման հիման վրա տրամադրված 77,512,700,355 դրամի չափով անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակը փոխարինել 98,166,328,355 դրամ անվանական արժեքով անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակով` պայմանով, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակի տրամադրման նույն օրը նախարարությանը վերադարձնի 77,512,700,355 դրամ անվանական արժեքով, KB-11 սերիայի, 00025 համարակալմամբ, 2011 թվականի սեպտեմբերի 9-ի կազմման գանձապետական հասարակ մուրհակը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակի թողարկումը և տրամադրումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին: