19 Սեպտեմբերի 2013, 1025 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 271-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 7-ի «Երևան քաղաքում ավտոմայրուղու կառուցման ներդրումային ծրագրի մասին» N 271-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին և 2-րդ կետերում «5,3 հեկտար» բառերը փոխարինել «9,16 հեկտար» բառերով, իսկ «2,6 կմ» և «1,9 կմ» բառերը՝ համապատասխանաբար «2,9 կմ» և «2,3 կմ» բառերով.
2) որոշման 2-րդ կետից հանել «համամասնորեն» բառը, իսկ «տարաժամկետ վճարմամբ առուվաճառքի» բառերը փոխարինել «առուվաճառքի և գրավի» բառերով.
3) որոշման 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
4) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի: