Կառավարության որոշումներ

19 Սեպտեմբերի 2013, 1023 - Ա

<<ԵՐԵՎԱՆ, ԻՄ ՍԵՐ>> ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 65-րդ հոդվածի 6-րդ կետով՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Համաձայնություն տալ Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող՝ Կոզեռնի փողոցի N 11 հասցեում գտնվող` 298.06 քառ. մետր մակերեսով, 115.624.000 դրամ շուկայական արժեք ունեցող հողամասը <<Երևան, իմ սեր>> հիմնադրամին նվիրաբերելուն՝ որպես պետություն-մասնավոր համագործակցություն։
2. Սահմանել, որ հողամասը պետք է օգտագործել Հայաuտանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 17-ի N 490-Ա որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրի շրջանակներում Երևանի ճարտարապետությանը համահունչ ցածրահարկ շենքի կառուցման նպատակով և այն իր նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով։
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին <<Երևան, իմ սեր>> հիմնադրամի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նվիրաբերության պայմանագրի` սահմանված կարգով կնքումը՝ պայմանագրում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված համապատասխան վճարներն ու տուրքերը պետք է կատարվեն <<Երևան, իմ սեր>> հիմնադրամի միջոցների հաշվին։