19 Սեպտեմբերի 2013, 1012 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 96 -Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի «Փորձաքննությունների ծառայությունների ձեռքբերման գծով 2013 թվականի պետական պատվերի մասին» N 96-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 1-ին կետում`
ա. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը` 2013 թվականի համար՝ մինչև հոկտեմբերի 1-ը՝ 465 դրամ, հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը՝ 500 դրամ.»,
բ. 3-րդ ենթակետում «համաձայն հավելվածի» բառերը փոխարինել «համաձայն N 1 հավելվածի» բառերով.
գ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.
«5) փորձաքննությունների ծառայությունների միավորի նախահաշվային արժեքը` ըստ փորձաքննությունների տեսակների, 2013 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը՝ համաձայն N 2 հավելվածի:».
2) որոշման հավելվածում «հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով.
3) որոշումը լրացնել նոր` N 2 հավելվածով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2013 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ծագած հարաբերությունների վրա:
Հավելված