Կառավարության որոշումներ

5 Սեպտեմբերի 2013, 988 - Ն

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 605-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հիմնադրամների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածն ու 14-րդ հոդվածի 3-րդ կետը և Կուտակային կենսաթոշակների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 6-ի Կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամ հիմնադրելու, կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի տնօրինման ու կառավարման գործառույթները կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամին վերապահելու, կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի տնօրինման ու կառավարման կարգը հաստատելու և կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու, գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին N 605-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխւթյունները`
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետը, 3-րդ կետի 2-րդ ենթակետը և 4-րդ ու 5-րդ կետերը.
2) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՈՒ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՈՒ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ։
2. Հիմնադրել կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամ:
3. Սահմանել, որ կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման hիմնադրամի հիմնադրի անունից հանդես եկող կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության:
4. Հաստատել կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն hավելվածի:
5. Մինչև հիմնադրամի խորհրդի կողմից հիմնադրամի տնօրենի ընտրությունը` հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Հերմինե Արծրունի Հարությունյանին և հանձնարարել սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված