19 Սեպտեմբերի 2013, 1000 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 174-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոuտիկանության ծառայողի վերապատրաստում անցնելու կարգը և պայմանները հաստատելու մասին» N 174-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) 2-րդ կետը «մարտական» բառից հետո լրացնել «, ծառայողական, ֆիզիկական» բառերով.
2) 20-րդ կետը «մարտական» բառից հետո լրացնել «, ֆիզիկական» բառով, իսկ «ծառայողական և մարտական» բառերը փոխարինել «ծառայողական, մարտական և ֆիզիկական» բառերով.
3) 21-րդ, 23-րդ կետերում, 22-րդ կետի առաջին և երկրորդ պարբերություններում և 24-րդ կետի երկրորդ պարբերությունում «Ծառայողական և մարտական» բառերը փոխարինել «Ծառայողական, մարտական և ֆիզիկական» բառերով.
4) 25-րդ կետը «իսկ մարտական» բառերից հետո լրացնել «և ֆիզիկական» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: