19 Սեպտեմբերի 2013, 1001 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1206-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանական մարզատեխնիկական ընկերություն» հասարակական կազմակերպությանը շենք հանձնելու մասին» N 1206-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում և տեքստում «Հայաստանի Հանրապետության պաշտպանական մարզատեխնիկական ընկերություն» բառերը փոխարինել «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական» բառերով.
2) որոշման 2-րդ կետում «տասը տարի ժամկետով» բառերը փոխարինել «15 տարի ժամկետով» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` ապահովել «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության հետ կնքված պայմանագրում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը: