Կառավարության որոշումներ

19 Սեպտեմբերի 2013, 999 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2013 թվականի ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 442-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 4-րդ ենթակետում կատարել հետևյալ լրացումները`
1) ենթակետը «Արմթեք 2013» բառերից առաջ լրացնել «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տարածքում`» բառերով.
2) ենթակետը «գլոբալ համաժողովը» բառերից հետո լրացնել «, իսկ համաժողովի հանդիսավոր ընթրիքը տեղի կունենա «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում:» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: