Կառավարության որոշումներ

13 Սեպտեմբերի 2013, 986 - Ա

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 բաժնի 01 խմբի 01 դասի 01 ծրագրի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» 4861 հոդվածով նախատեսված 3525000 դրամ նախահաշվային արժեքով ծառայությունը ձեռք է բերում բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով: