1 Օգոստոսի 2013, 956 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման, բժշկական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական ու բարձրագույն (մասնագիտական) կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման N 1 հավելվածում`
ա. 5-րդ կետում «30 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «23 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,
բ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով: Ընդ որում`
1) լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով դրա մասին տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված հետևանքների մասին.
2) հայտատուն սույն կետի 1-ին ենթակետով սահմանված համապատասխան գործողության համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում.
3) հայտատուն լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց մասին համապատասխան որոշումները.
4) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է` պետական տուրքը չվճարելու հիմքով: Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:»,
գ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Դեղերի արտադրության լիցենզիա ստացած անձինք ոչ ուշ, քան յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա տասներորդ աշխատանքային օրը լիազոր մարմին են ներկայացնում հաշվետվություն արտադրվող դեղերի մասին` համաձայն սույն կարգի N 4 ձևի:»,
դ. 11-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) լիցենզիա ստանալու մասին հայտը` համաձայն N 1 ձևի,»,
ե. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:»,
զ. N 3 ձևի 4-րդ կետում «Տեղեկություններ դեղերի արտադրության իրականացման համար նախատեսված տարածքի և արտադրամասերի մասին` կցելով հատակագիծը» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Դեղերի արտադրության իրականացման համար նախատեսված տեխնիկատեխ-նոլոգիական հագեցվածության, տարածքի և արտադրամասերի մասին տեղեկություններ (կցելով տարածքի հատակագիծը):»,
է. լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր 17.1-ին կետով.
«17.1. Լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեությունն սկսելուց առնվազն հինգ աշխատանքային օր առաջ լիազոր մարմին է ներկայացնում համապատասխան որակավորված անձի մասին տեղեկատվություն` կցելով համապատասխան որակավորումը հավաստող բարձրագույն մասնագիտական կրթության վկայականների, ինչպես նաև հետբուհական կրթության, վերապատրաստումների, այդ թվում` օտարերկրյա պետություններում վերապատրաստման վկայականների (հավաստագրեր) պատճենները, իսկ հետագա փոփոխության դեպքում` 3 աշխատանքային օրվա ընթացքում:»,
ը. ուժը կորցրած ճանաչել 11-րդ կետի 3-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերը, 13-րդ կետը, 25-րդ կետի 6-րդ ենթակետը, NN 2 և 5 ձևերը,
թ. N 1 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
2) որոշման N 3 հավելվածում`
ա. 3-րդ կետում «30 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «23 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,
բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով: Ընդ որում`
1) լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով դրա մասին տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված հետևանքների մասին.
2) հայտատուն սույն կետի 1-ին ենթակետով սահմանված համապատասխան գործողության համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում.
3) հայտատուն լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց մասին համապատասխան որոշումները.
4) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է` պետական տուրքը չվճարելու հիմքով: Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:»,
գ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Իրենց գործունեության իրականացման ընթացքում թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի իրացում և (կամ) բացթողում իրականացնող անհատ ձեռնարկատերերին կամ իրավաբանական անձանց դեղատնային գործունեության իրականացման լիցենզիա տրամադրելիս լիցենզիայի «Գործունեության տեսակը» տողում, գործունեության տեսակը նշելուց բացի, կատարվում է նաև հետևյալ նշումը`
«(ներառյալ թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի իրացում և (կամ) բացթողում)»,
դ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Հայտատուն դեղատնային գործունեության լիցենզավորման համար օրենքի համաձայն ներկայացնում է`
1) լիցենզիա ստանալու մասին հայտ (ձևը կցվում է).
2) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի և իրավասու մարմնի կողմից տրված գործունեության համար նախատեսված տարածքի հատակագծի պատճենները.
3) գործունեության իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը:»,
ե. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:»,
զ. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Դեղատնային գործունեության լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկությունների համապատասխանության ստուգաճշտումը լիազոր մարմնի կողմից իրականացվում է ընտրանքային ուսումնասիրության միջոցով, որի արդյունքների հիման վրա կազմվում է արձանագրություն: Ընտրանքային ուսումնասիրության անցկացման կարգը սահմանում է լիազոր պետական մարմինը:»,
է. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Դեղատնային գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստացած իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը դեղատանը կամ դեղատնային կրպակում դեղերի ընդունում, պահպանում, իրացում և բացթողում կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված և պետական հավատարմագրում ունեցող ուսումնական հաստատություն ավարտած, oրենքով սահմանված կարգով որակավորված, վերջին 5 տարվա ընթացքում լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով մասնագիտական վերապատրաստում անցած դեղագետների և դեղագործների միջոցով: Ընդ որում, դեղատնային գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստացած անհատ ձեռնարկատերը, եթե նա համապատասխանում է սույն կետով դեղագետին կամ դեղագործին ներկայացվող որակավորման պահանջներին, դեղատանը կամ դեղատնային կրպակում դեղերի ընդունում, պահպանում, իրացում և բացթողում կարող է իրականացնել անձամբ:»,
ը. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Դեղատնային գործունեությունը դեղատան միջոցով իրականացնող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը դեղատանը դեղերի պատրաստում կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված և պետական հավատարմագրում ունեցող ուսումնական հաստատություն ավարտած, oրենքով սահմանված կարգով որակավորված, վերջին 5 տարվա ընթացքում լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով մասնագիտական վերապատրաստում անցած դեղագետների միջոցով: Ընդ որում, դեղատնային գործունեությունը դեղատան միջոցով իրականացնող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը պետք է ունենա առնվազն մեկ դեղագետ՝ բացառությամբ այն դեպքի, երբ անհատ ձեռնարկատերը համապատասխանում է սույն կետով դեղագետին ներկայացվող որակավորման պահանջներին:»,
թ. 14-րդ կետը «որպես» բառից հետո լրացնել «տվյալ դեղատան կամ դեղատնային կրպակի» բառերով,
ժ. 24-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետությունում դեղատները և դեղատնային կրպակները չեն կարող տեղակայվել նկուղային կամ կիսանկուղային հարկերում» բառերը,
ժա. 26-րդ կետից հանել «ինչպես նաև համապատասխան շենքի կամ շինության ընդհանուր մուտքից առանձնացված մուտք,» բառերը,
ժբ. 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«30. Դեղատան և դեղատնային կրպակի սպառողների համար տեսանելի վայրում պետք է փակցված լինեն տեղեկատու դեղատների հեռախոսահամարները (հեռախոսահամարները տեղադրված են լիազոր մարմնի պաշտոնական կայք էջում և թարմացվում են կիսամյակային պարբերականությամբ), սպասարկող դեղագետի կամ դեղագործի անունը, ազգանունը:»,
ժգ. 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«31. Դեղատանը կամ դեղատնային կրպակում թղթային կամ էլեկտրոնային տարբերակով պետք է առկա լինեն դեղերի պետական գրանցամատյանը, հիմնական դեղերի ցանկը, առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի ցանկը (տեղադրված են լիազոր մարմնի պաշտոնական կայք էջում և թարմացվում են կիսամյակային պարբերականությամբ), ինչպես նաև դեղագրքեր և դեղագիտական-տեղեկատվական ձեռնարկներ:»,
ժդ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 43.1-ին կետով.
«43.1. Լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեությունն սկսելուց առնվազն հինգ աշխատանքային օր առաջ լիազոր մարմին է ներկայացնում՝
1) դեղատանը կամ դեղատնային կրպակում աշխատանքն իրականացնող` համապատասխան որակավորում ունեցող դեղագետի կամ դեղագործի հետ կնքված աշխատանքային պայմանագրի պատճենները.
2) դեղատանը կամ դեղատնային կրպակում աշխատանքն իրականացնող` համապատասխան որակավորում ունեցող դեղագետի բարձրագույն մասնագիտական կրթության վկայականի (դիպլոմ), հետբուհական կրթության և վերջին հինգ տարիների ընթացքում մասնագիտական վերապատրաստում անցնելու փաստը հավաստող վկայականների պատճենները, իսկ դեղագործի դեպքում` համապատասխան որակավորում ունեցող դեղագործի միջին մասնագիտական կրթության փաստը հավաստող վկայականի պատճենը և վերջին հինգ տարիների ընթացքում մասնագիտական վերապատրաստում անցնելու փաստը հավաստող վկայականների պատճենները.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վտանգավոր թափոնների վնասազերծման ոլորտում համապատասխան լիցենզիա ունեցող որևէ կազմակերպության հետ կնքված պայմանագրի պատճենը:»,
ժե. 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«44. Լիզենզավորված անձի կողմից հայտում կամ սույն կարգի 431-րդ կետով սահմանված փաստաթղթերում ներկայացված դեղատնային գործունեության համար սահմանված պարտադիր պահանջների և պայմանների փոփոխման դեպքում (ներառյալ համապատասխան որակավորում ունեցող դեղագետի կամ դեղագործի, հագեցվածության փոփոխման) լիցենզավորված անձը 10 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին հայտնում է իրականացված փոփոխության մասին` կցելով համապատասխան փաստաթղթերը:»,
ժզ. 45-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) սույն կարգի 16-22-րդ, 24-29-րդ և 31-րդ կետերով սահմանված լիցենզավորման պարտադիր պահանջներին և պայմաններին չհամապատասխանելու դեպքում.»,
ժէ. ուժը կորցրած ճանաչել 25-րդ, 40-րդ և 43-րդ կետերը, 45-րդ կետի 6-րդ ենթակետը, NN 2, 3, 4 և 5 ձևերը,
ժը. N 1 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.
3) որոշման N 5 հավելվածում`
ա. 4-րդ կետում «30 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «23 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,
բ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով: Ընդ որում`
1) լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով դրա մասին տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված հետևանքների մասին.
2) հայտատուն սույն կետի 1-ին ենթակետով սահմանված համապատասխան գործողության համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում.
3) հայտատուն լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց վերաբերյալ համապատասխան որոշումները.
4) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է պետական տուրքը չվճարելու հիմքով: Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:»,
գ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Հայտատուն բժշկական օգնության և սպասարկման գործունեության լիցենզավորման համար օրենքի համաձայն ներկայացնում է`
1) լիցենզիա ստանալու մասին հայտ (ձևը կցվում է).
2) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի և իրավասու մարմնի կողմից տրված գործունեության համար նախատեսված տարածքի հատակագծի պատճենները.
3) գործունեության իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը:»,
դ. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:»,
ե. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկությունների համապատասխանության ստույգ ճշտումը լիազոր մարմնի կողմից իրականացվում է ընտրանքային ուսումնասիրության միջոցով, որի արդյունքների հիման վրա կազմվում է արձանագրություն: Ընտրանքային ուսումնասիրության անցկացման կարգը սահմանում է լիազոր պետական մարմինը:»,
զ. 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեություն իրականացնելու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին է ներկայացնում տեղեկատվություն առողջապահության բնագավառում տվյալ գործունեության համար անհրաժեշտ համապատասխան մասնագիտական կրթություն ունեցող մասնագետներով (համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթության վկայագրի (դիպլոմ), հետբուհական կրթության վկայականների պատճենները) ապահովվածության մասին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն և (կամ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումներին համապատասխանության վերաբերյալ, իսկ հետագա փոփոխությունների դեպքում` 3 աշխատանքային օրվա ընթացքում:»,
է. ուժը կորցրած ճանաչել կարգի 19-րդ կետը, 20-րդ կետի 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերը,
ը. N 2 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության դեղերի և դեղանյութերի արտադրության` պատշաճ արտադրական գործունեության համապատասխանության վերաբերյալ իրականացվող փորձաքննության իրականացման կարգը, որը պետք է ներառի նաև փորձաքննության վճարների չափերը:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայք էջում տեղադրել, հետագայում թարմացնելով կիսամյակային պարբերականությամբ, տեղեկատու դեղատների հասցեներն ու հեռախոսահամարները, հիմնական դեղերի ցանկը, առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի ցանկը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման օրվան հաջորդող իննսուներորդ օրը` բացառությամբ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև բժշկական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն (մասնագիտական) կրթական ծրագրերի իրականացման լիցենզիա ստացած անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց, որոնց համար սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: