Կառավարության որոշումներ

5 Սեպտեմբերի 2013, 968 - Ն

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՊԱՐՏԱԴԻՐ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով սահմանված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից օրվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաներով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի մասին տեղեկությունները ցանցային կապի միջոցներով հարկային մարմին ուղարկելը պարտադիր է`
1) 2013 թվականի նոյեմբերի 1-ից`
ա. 2013 թվականի ընթացքում ավելացված արժեքի հարկ վճարող համարվող հարկ վճարողների համար, իսկ 2013 թվականի նոյեմբերի 1-ից հետո ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու դեպքում` ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու օրվան հաջորդող տասներորդ օրվանից, բայց ոչ ուշ, քան սույն կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետից, կամ
բ. այն հարկ վճարողների համար (անկախ ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու հանգամանքից), որոնց կողմից 2012 թվականի ընթացքում կամ 2013 թվականի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մաքսային արժեքը հանրագումարով կազմել է 10.0 մլն դրամ և ավելի.
2) 2014 թվականի հուլիսի 1-ից` սույն կետի 1-ին ենթակետում չնշված հարկ վճարողների համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: