5 Սեպտեմբերի 2013, 964 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին N 1676-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման N 1 հավելվածի`
ա. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Գրանցման հայտն ընդունելու դեպքում համակարգն ինքնաշխատ եղանակով փաստաթղթին հատկացնում է հարկային մարմնում փաստաթղթի հաշվառման համար, և դրա մասին էլեկտրոնային ծանուցումն արտացոլվում է հաշվետվությունները ներկայացնելու էլեկտրոնային համակարգի համապատասխան բաժնում:»,
բ. 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26. Էլեկտրոնային ծանուցումն արտացոլվում է հաշվետվությունները ներկայացնելու էլեկտրոնային համակարգի համապատասխան բաժնում:».
2) որոշման N 3 հավելվածի`
ա. 5-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունում և 6-րդ ենթակետում «10-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերը փոխարինել «10-րդ հոդվածի 6-րդ մասով» բառերով,
բ. 5-րդ կետի 4-րդ ենթակետի «բ» պարբերությունը «պաշտոնը» բառից հետո լրացնել «պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման ամսաթիվը, չվճարվող արձակուրդի,» բառերով.
3) որոշման N 4 հավելվածի`
ա. 15-րդ կետը 11-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1-ին ենթակետով.
«11.1) հաշվետու ժամանակահատվածում տվյալների սուբյեկտին վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստների չափը.»,
բ. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Քաղվածքի ձևը, դիմումի օրինակելի ձևը և անհատական հաշվի քաղվածքն ստանալու նպատակով դիմումն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը սահմանում է հարկային մարմինը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: